Երևանում մեկնարկել է «IT-SUMMIT 2019» համաժողովը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի «Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ասոցիացիայի» (АПКИТ) և «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել է «IT-SUMMIT 2019» համաժողովը, որի շրջանակներում Հայաստանում են ՏՏ ոլորտի 150-ից ավելի կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ղեկավարներ ու մասնագետներ, պետական կառույցների պաշտոնյաներ։

Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, նա անդրադարձել է բարձր տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությանը, կարևորել առաջիկայում ձևավորվող բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ստեղծելու գործընթացը։ Նա ընդգծել է, որ մշակվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի նոր քաղաքականություն՝ զարգացման նոր էկոհամակարգով և թվայնացման օրակարգով, ինչը նոր մակարդակի և հիմքերի վրա կդնի Հայաստանում զարգացող բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը։

Համաժողովում ելույթ է ունեցել նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը։ Նա ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ունեցած ներուժն ու զարգացման հնարավորությունները, ընդգծել, որ ոլորտի արագ առաջընթացի համար անհրաժեշտ է համակարգված մոտեցում, ինչին և ուղղված է ՀՀ կառավարության տեսլականը։

Ասոցիացիայի գործադիր տնօրեն Նիկոլայ Կոմլևի խոսքով՝ Հայաստանն այն երկրներից է, որը կարողացել է պահպանել ՏՏ ոլորտի մասնագետներին, ինչն անչափ կարևոր պայման է համագործակցություն կառուցելու համար։

«IT-SUMMIT»-ը Երևանում երկրորդ անգամ անցկացվելով՝ այս տարի հնարավորություն է ընձեռվել հայկական ՏՏ ընկերություններին, ստարտափերին և այլ նախաձեռնություններին «АПКИТ» ասոցիացիայի անդամներին և հյուրերին ներկայացնելու հայկական առաջադեմ մշակումները, գիտական հետազոտությունների արդյունքները և լավագույն գործնական լուծումները։

«IT-SUMMIT'2019»-ը հնարավորություն կտա երկու երկրների ոլորտի մասնագետներին մեկ միջոցառման ընթացքում ծանոթանալու տարատեսակ նախագծերի, որոնք ստեղծում են եզակի լուծումներ։

Հայերեն العربية

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում