Մշակույթ

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ապրիլի 16-ը Հայ կինոյի օր հռչակելու նախագծին

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ապրիլի 16-ը Հայ կինոյի օր հռչակելու նախագծին

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է ապրիլի 16-ը հռչակել Հայ կինոյի օր։

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալՏիգրան Գալստյաննասաց, որ մերժում են առաջարկը, քանի որ արդեն կա Կինոյի միջազգային օր՝ դեկտեմբերի 26-ը։

«Կարծում ենք, որ այդ շրջանակներում կարելի է անդրադառնալ հայ կինոյին՝ միաժամանակ արժևորելով այն միջազգային կինոժառանգության համատեքստում», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա։

ՎարչապետՆիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե քանի որ կա միջազգային օրը, նպատակահարմար չեն համարում մի հատ էլ սեփական օր ունենալ։ «Մանավանդ որ, միջազգային կինոաշխարհինինտեգրվելուշատ խելամիտ տարբերակ կլինի», - ասաց վարչապետը։

ՀՀ ոստիկանապետՎալերիյ Օսիպյանն էլ ավելացրեց, որ ապրիլի 16-ը ՀՀ ոստիկանության օրն է։ «Այո, ևս մեկ փաստարկ՝ չնայած հիմա ոստիկանության մասին շատ հաճախ են ֆիլմեր նկարում, բայց՝ ամեն դեպքում», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում