Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Աֆրիկայի հարցերով ՄԱԿ Տնտեսական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցելությամբ Եթովպիա մեկնած Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 3-ին հանդիպում ունեցավ Աֆրիկայի հարցերով ՄԱԿ Տնտեսական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջիովանի Բիհայի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից,նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների աշխուժացմանը և տարածաշրջանում Հայաստանի ներգրավվածության ընդլայնմանը, և այդ առումով Եթովպիա կատարած այցը լավ հնարավորություն է հեռահար ծրագրերն ուղենշելու առումով։ Այս գործընթացում նախարար Մնացականյանը կարևորեց նաև ՄԱԿ կողմից ընձեռնված տարբեր հարթակների կիրառումը:

ԱԳ նախարարի պատվիրակության կազմում ընդգրկված Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը, Հայաստանի Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների միության ներկայացուցիչ և «Իստիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը և «IUnetworks» ընկերության բիզնես զարգացման ղեկավար Լևոն Բաբայանը ներկայացրեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և էլեկտրոնայի կառավարման ոլորտում Հայաստանի փորձում՝ կարևորելով այդ ոլորտներում նաև աֆրիկյան երկրների հետ փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկում ծավալեցին տարածաշրջանում թվային օրակարգի զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի մշակման և տվյալ ոլորտում Հայաստանում կիրառված լուծումները տեղայնացնելու հեռանկարների շուրջ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ՄԱԿ Տնտեսական հանձնաժողովի գործընկերներին ներկայացրեց այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Հայերեն English

Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը

Քարահունջում գայլը հարձակվել է մարդկանց վրա

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող

Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից

Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները

Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին

ՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ռյուտե

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ. ՏԱՍՍ

Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներն ու վագրերը կարանտինում են և գտնվում են մասնագետների հսկողության ներքո