1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելական ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն, որն իրեն Վենեսուելայի նախագահ Է հռչակել, Վենեսուելայի Ազգային սահմանադիր ժողովի (ԱՍԺ) որոշմամբ զրկվել Է խորհրդարանական անձեռնմխելիությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Գուայդոյի հետապնդումն օրենքով պաշտոնապես վավերացված Է»,- հայտաարել Է ԱՍԺ-ի նախագահ Դիոսդադո Կաբելիոն: Նախօրյակին Վենեսուելայի Գերագույն դատարանը վճիռ Է կայացրել, որով ԱՍԺ-ին առաջարկում Է խորհրդարանի խոսնակ Գուայդոյին զրկել խորհրդարանական անձեռնմխելիությունից: Դատարանի վճռում նշված Է, մասնավորապես, Գուայդոյի կողմից Վենեսուելայի սահմաններից դուրս նրա մեկնումների արգելքի խախտումը, որից հետո նա փետրվարի վերջից մինչեւ մարտի սկիզբն այցելել Է Արգենտինա, Բրազիլիա, Կոլումբիա, Էկվադոր եւ Պարագվայ: Գերագույն դատարանի վիճռն ընդունվել Է այն բանից հետո, երբ Վենեսուելայի Գլխավոր դատախազությունը մարտի 28-ին հայտարարեց, որ Գուայդոյին զրկել Է 15 տարվա ընթացքում պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: