Միջազգային

Զելենսկին եւ Պորոշենկոն պահպանում են դիրքերը արձանագրությունների 97,48 տոկոսի մշակումից հետո

1 րոպեի ընթերցում

Զելենսկին եւ Պորոշենկոն պահպանում են դիրքերը արձանագրությունների 97,48 տոկոսի մշակումից հետո

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոումեն եւ «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար Վլադիմիր Զելենսկին եւ Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն արձանագրությունների 97,48 տոկոսի մշակումից հետո երաշխավորված կերպով անցնում են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ մյուս թեկնածուներն այդ հնարավորությունը կորցրել են դեռեւս չմշակված արձանագրություններում ձայների հաշվման ցանկացած արդյունքի դեպքում:

Ներկայում Զելենսկին ստանում Է ձայների 30,24 տոկոսը, Պորոշենկոն՝ 15,93 տոկոսը: Նրանց հաջորդում Է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն՝ 13,39 տոկոս ձայներով: Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել Է մարտի 31-ին: Երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին:

Ավելի վաղ Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն հայտարարել Է, որ երկրում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները բողոքարկման ենթակա չեն, նման ընթացակարգ թույլատրելի Է միայն առանձին ընտրատեղամասերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում