Տնտեսություն

Կառավարությունը գրավատների և փոխանակման կետերի պետտուրքի դրույքաչափի բարձրացումը հետաձգել է մինչ 2020թ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը Ազգային ժողով ուղարկված Հարկային օրենսգրքի նախագծում պահպանել է գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացման դրույթը,սակայն դրա՝ ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանել 2020թ հունվարի 1-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքը բարձրացնելու մասով մի քանի հանդիպումներ են կազմակերպվել ոլորտի ներկայացուցիչների հետ: Մենք առաջարկել էինք որոշակի փոխզիջումային տարբերակ, որ քննարկենք և առաջարկվող պետական տուրքի դրույքաչափերին հասնենք որոշակի ժամանակահատվածի ընթացքում: Բայց այս առաջարկը չի ընդունվել ոլորտի ներկայացուցիչների կողմից: Այդուհանդերձ, կառավարությունն իր նախաձեռնությամբ մեկ բարելավում կատարել Է»,-ասաց Պողոսյանը:

Նախագծի նախնական տարբերակով նախատեսվում էր, որ պետական տուրքի վերանայված դրույքաչափերն ուժի մեջ են մտնելու օրենքի ընդունումից անմիջապես հետո, բայց ԱԺ-ի քննարկմանը ներկայացված տարբերակում նախատեսվել է, որ պետական տուրքի վերանայված դրույքաչափերն ուժի մեջ կմտնեն 2020թ-ի հունվարի 1-ից միայն:

Փոխնախարարի խոսքով՝ նրանք ոլորտի ներկայացուցիչներին առաջարկել էին պահպանել օրենսգրքով նախատեսվող դրույքաչափերը, սակայն դրանց հասնել որոշակի ժամանակի ընթացքում, օրինակ 2 տարում: Սակայն առաջարկը մերժել էր:

Նախատեսվում է գրավատների համար տարեկան պետական տուրքը 100 հազար դրամից դարձնել 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 հազարից 3 միլիոն դրամ: Այս դրույթներն առաջացրել էին ոլորտի ներկայացուցիչների դժգոհությունը:

Հայերեն

Իրանից Հայաստան է տեղափոխվել շուրջ 15 կգ թմրամիջոց. 4 անձ կալանավորվել է

Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը հիմնավորեց վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու որոշումը

Պուտինը և Փեզեշքիանը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ընթացքը

Հայաստանի կարատեի ֆեդերացիայի առաջարկը համապատասխանում էր Եվրոպայի առաջնությունն ընդունելու չափանիշներին. Եվրոպական ֆեդերացիայի նախագահ

ԿԲ-ն բանկերում ուսումնասիրություն է կատարում․առանցքում նաև զեղծարարությունից տուժած քաղաքացիներն են

ԱԺ-ն մերժեց Անդրանիկ Քոչարյանի վարքագծի քննության նպատակով ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկը

Եմենում ամերիկա-իսրայելական ուժերի կողմից ցեմենտի գործարանի թիրախավորման հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 42 մարդ

Փրկարարները Երևանյան լճում հայտնաբերել են 13-ամյա Մայա Բորյատինսկայայի դին

ԼՂ փախստականների միությունը դատապարտել է Համայն Ռուսիո պատրիարքի կողմից Մեհրիբան Ալիևային պարգևատրելու հանգամանքը