Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարեց, որ երկրում տեղի կունենա նախագահի ընտրությունների երկրորդ փուլ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրությունների 60 տոկոսի տվյալների հաշվումից հետո պաշտոնապես հայտարարել Է, որ թեկնածուներից ոչ մեկն արդեն չի կարողանա հավաքել ընտրողների ձայների մեծամասնությունը: Երկրում կանցկացվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես ուշադրություն եմ դարձնում այն բանի վրա, որ լինելու Է երկրորդ փուլ, ԿԸՀ-ի առջեւ ծառացած Է շատ հավակնոտ խնդիր, որովհետեւ այն ժամանակահատվածը, որը կա վերջնական արդյունքների ամփոփման եւ ԿԸՀ-ի կողմից երկրորդ փուլի վերաբերյալ ապրիլի 21-ի քվեարկության նշանակման արձանագրության ստորագրման միջեւ, շատ ու շատ կարճ Է»,-ապրիլի 1-ին կայացած բրիֆինգում հայտնել Է ԿԸՀ-ի նախագահ Տատյանա Սլիպաչուկը: Առայժմ Ուկրաինայի ԿԸՀ-ն ամփոփել Է արձանագրությունների 62,74 տոկոսի արդյունքները: Առաջատարը Վլադիմիր Զելինսկին Է, որը հավաքել Է ընտրողների ձայների 30,40 տոկոսը, երկրորդ հորիզոնականն զբաղեցնում Է Պյոտր Պորոնշենկոն՝ 16,34 տոկոս ձայներով: Նրան հաջորդում Է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն՝ 13,09 տոկոս ձայներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: