«Ժառանգություն» կուսակցությունն ընտրել է վարչության նոր նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցության վարչության նոր նախագահ է ընտրվել Անդրանիկ Գրիգորյանը, Նարինե Դիլբարյանն ընտրվել է փոխնախագահ, Վանիկ Ալեքսանյանը՝ քարտուղար: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից, ընտրությունները կայացել են կուսակցության նոր վարչության անդրանիկ նիստում:

Մարտի 31-ին տեղի է ունեցել «Ժառանգության» հերթական՝ 12-րդ համագումարը, որին մասնակցել է 112 պատվիրակ:

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլի կողմից համագումարի մասնակիցներին ուղղված ողջույնի ու բարեմաղթանքի տեսաուղերձի դիտումից հետո ցուցադրվել է «Ժառանգության» գործունեության մասին պատմող տեսահոլովակ:

Կուսակցության հիմնադիր, խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում ընդգծել է հայաստանյան նոր իրողություններով պայմանավորված փոփոխությունները, դրանց ընձեռած քաղաքական, քաղաքացիական, ներկուսակցական և կազմակերպչական գործունեության հնարավորությունները, ինչպես նաև այն վտանգներն ու մարտահրավերները, որոնք դեռևս ծառացած են մեր երիտասարդ պետականության առջև:

Հովսեփ Խուրշուդյանը և Անդրանիկ Գրիգորյանը համագումարի դատին են ներկայացրել ծրագրային ու կանոնադրական փոփոխությունների նախագծերը, որոնք, ըստ զեկուցողների, պայմանավորված են ներքաղաքական ու արտաքին քաղաքական օրակարգերում տեղի ունեցած հասարակական-քաղաքական և իրավական փոփոխություններով (ԵԺԿ անդամակցություն, անցում խորհրդարանական կառավարման ձևին և այլն): Կուսակցության համագումարը հավանություն է տվել ներկայացրած ծրագրային ու կանոնադրական փոփոխությունների փաթեթին:

Նոր վարչության կազմում ընտրվել են տնտեսագետներ Գագիկ Մարգարյանը, Ռշտուն Մարտիրոսյանը, Տաթևիկ Գամաղելյանը, Ստեփան Վարդանյանը և Նուբար Հակոբյանը, մանկավարժներ Անդրանիկ Գրիգորյանը, Մարիաննա Ոսկանյանը, Հայկ Գասպարյանը, Մերի Մաթևոսյանը և Արեգ Մկրտչյանը, բանասեր-լեզվաբան Նարինե Դիլբարյանը, ճարտարապետ Աշոտ Սաժումյանը, մանկաբույժ Հասմիկ Ավետիսյանը, լրագրող Վանիկ Ալեքսանյանը և ճարտարագետ Արմենակ Ստեփանյանը:

Հայերեն English

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA