«Երգեցողություն» անվանակարգում նախագահի մրցանակի համար շնորհալի երիտասարդներ են պայքարում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի 2018 թվականի երիտասարդական մրցանակի համար մրցույթի դասական երաժշտության բնագավառի «Երգեցողություն» անվանակարգի ժյուրիները տրամադրված են ընտրելու ամենահեռանկարային մասնակցին: Այս մասին մարտի 29-ին Կոմիտասի թանգարան- ինստիտուտում «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ժողովրդական արտիստ, ժյուրիի նախագահ Հասմիկ Պապյանը:

«Մասնակիցներին ընտրելու համար սկզբունքային ենք համարում թե′ ձայնային, թե′ բեմական կերպարի առումով նրանց հեռանկարային լինելը: Շատ մեծ դժվարություն ունենք հիմա, չգիտենք, թե ում պետք է ընտրենք: Այս երիտասարդները մեր վաղվա օրն են, նրանք հասկանալով այս ճանապարհի փշոտ լինելը՝ միևնույնն է իրենց նվիրել են այս գործին» ,- ասաց Հասմիկ Պապյանը:

Մրցույթի պատասխանատու, ժյուրիի անդամ Աիդա Խաչիկյանը նշեց,որ շնորհալի երիտասարդները շատ են, ինչի համար ընտրությունը շատ դժվար է լինելու: «Վառ անհատականություններ կան, պետք է ընտրվի լավագույնը: Վոկալային փուլում լինելու է երկու հաղթող` մեկ կին, մեկ տղամարդ»,-նշեց Խաչիկյանը:

Մասնակիցները միևնույն ժամանակ և′ հանգիստ էին, և′ լարված: Օպերային մեներգիչ, մրցույթի մասնակից Անուշ Մարտիրոսյանն ասաց, որ այս տարի առանձնահատուկ հաճույքով է բեմ բարձրացել: «Արդեն երրորդ տարին է, ինչ մասնակցում եմ, և կարծում եմ այս տարիների ընթացքում ավելի եմ կատարելագործվել և այս անգամ արժանի եմ հաղթանակ»,- նկատեց Անուշը:

Մրցույթի ժյուրիի կազմում են Հայաստանի վաստակավոր արտիստ Առնոլդ Քոչարյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Օլգա Խաչիկյանը, վաստակաշատ դասախոս Սվետլանա Կոլոսարյանը և խմբավար Շահե Քեշիշյանը:

Ժյուրիի առաջարկով հաղթող մասնակցի անունն այսօր չի ասվելու: Այն կհայտարարվի նախագահի կողմից մրցանակի հանձնման ժամանակ:

Մրցույթն անցկացվում է արդեն10տարի` 2անվանակարգումˋերգեցողություն և գործիքային կատարում:Մրցույթի մասին հայտարարվում է նոյեմբեր-դեկտեմբերին,այնուհետև սկսվում է մասնակիցների ընտրությունը ժյուրիի անդամների կողմից,իսկ հետո մասնակիցներն իրենք վիճակահանության միջոցով ընտրում են իրենց ելույթի համարները: Մրցույթին մասնակցություն ունենալու դիմում են ներկայացնում18-27տարեկան երիտասարդները,հիմնականում Կոնսերվատորիայից: Առաջին փուլին մասնակիցների ելույթները լինում են գործիքային կատարումներ,իսկ երկրորդ փուլին վոկալային: Գործիքային փուլին մասնակցել է 6 մասնակից:

Մերի Կիրակոսյան

Հայերեն

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները

Կինոարտադրող լինելուս միակ պատճառն այն է, որ հայ եմ. Սև Օհանյան

Ինքնաբուժությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան հենց վարակը. ինֆեկցիոնիստ Վիգեն Ասոյանը՝ ամռանը առողջությունը պահպանելու և վարակներից խուսափելու մասին