Ֆրենսիս ՄաքԴորմանդը եւ Դենզել Վաշինգտոնը կարող են խաղալ Ջոել Քոենի «Մակբեթ»-ում. The Hollywood Reporter

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Ջոել Քոենը ձեռնամուխ Է եղել Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ» պիեսի նոր Էկրանավորմանը: Ինչպես մարտի 28-ին հայտնել Է The Hollywood Reporter հանդեսը, ապագա կինոնկարում դերերից մեկը կարող Է խաղալ Դենզել Վաշինգտոնը: Ընդ որում՝ հրատարակությունը չի ճշտում, թե ֆիլմում որ դերը կարող Է բաժին ընկնել Վաշինգտոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լեդի Մակբեթի դերակատարը կլինի Ֆրենսիս ՄաքԴորմանդը՝ ռեժիսոր Քոենի կինը: Դերասանուհին արդեն մարմնավորել Է այդ կերպարը, բայց բեմի վրա՝ Բերքլի թատրոնում՝ 2016 թվականի թատերաշրջանում: Ջոել Քոենն իր եղբոր՝ Իթանի հետ նկարահանել Է «Բասթեր Սքրագսի բալլադը» կինոնկարը, որը 2019 թվականին «Օսկար»-ի Է անվանակարգվել ադապտացված սցենարի, կոստյումների եւ երգի համար: Քոենները՝ որպես սցենարիստներ, այս հեղինակավոր պարգեւին առաջադրվել են «Երկաթե բռնում» (2010 թ.), «Լուրջ մարդը» (2009 թ.), «Լրտեսական կամուրջ» (2015 թ.) եւ «Ֆարգո» (1995 թ.) կինոնկարների վրա կատարած աշխատանքի համար: Եղբայրները նաեւ երեք արձանիկ են ստացել «Այստեղ ծերունիների տեղը չԷ» (2007 թ., լավագույն ֆիլմ, ռեժիսուրա եւ ադապտացված սցենար) ժապավենի համար եւ եւս մեկը՝ «Ֆարգո»-ի սցենարի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին

Բուլղարիայում գնահատել են աշխատավայրերում ԱԲ-ի ներդրման հետ կապված վերափոխումները. BTA

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

Միրզոյանին մտահոգում է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացների տևողությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին