Մանսուրյանի հոբելյանական համերգին հնչեցին նշանավոր կոմպոզիտորի երգերը՝ գրվածԻսահակյանի բանաստեղծություններով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տիգրան Մանսուրյան. Իսահակյանի հետ» խորագրով համերգային երեկոյին Հայաստանի պետական կամերային երգչախումբը դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ հնչեցրեց մաեստրոյի այն ստեղծագործությունները, որոնք Մանսուրյանը գրել է՝ ոգեշնչվելով Ավետիք Իսահակյանի բանաստեղծություններով: Ներկայացվեցին «Վերջին հորձանք իմ ցնորքի», «Ծով», «Ռավեննայում», «Լուսինն ինչպես կարապ» և այլ գործեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն կայցավ մարտի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Իսահակյանին ուշ հասա: Տարիներ էին անհրաժեշտ նրան խորությամբ հասկանալու համար, հատկապես այն շերտերը, որտեղ առաջ է գալիս բանահյուսությունն ու մաքուր պոեզիան, որը զերծ է արևելյան գունավորումից: Նա երկու ակունքների միացություն է՝ բանահյուսության և բարձրագույն համաշխարհային պոեզիայի. դրանք են նրա ակունքները»,-մեզ հետ զրույցում նշեց Տիգրան Մանսուրյանը:

Կոմպոզիտորի խոսքով՝ Իսահակյանի բանաստեղծությունները շատ երգեցիկ են: «Ասում են՝ նա գրել է երգելով, որպեսզի շեշտադրական համակարգը նույնը լինի»,-ընդգծեց Մանսուրյանը:

Երաժշտագետ Մհեր Նավոյանն ասաց, որ շատ կոմպոզիտորներ են հնչավորել Իսահակյանի պոեզիան: «Մանսուրյանի փորձը բարդ էր նրանով, որ անհրաժեշտ էր ներկայացնել այդ պոեզիայի նոր կերպարանքը մեր երաժշտական պատմության մեջ: Մանսուրյանի չարենցյան շարքը 2000-ականների սկզբին ձևավորեց հայ խմբերգային պատմության մեջ նոր փուլ: Դա խմբերգային լեզվի ձևավորման շրջանը եղավ ոչ միայն Մանսուրյանի արվեստում, այլև հայ խմբերգային արվեստում առհասարակ: Իսահակյանական խմբերգերում ու մեներգերում ընդգրկված ենբանաստեղծի քնարերգության տարբեր շերտավորումները»,- շեշտեց նա:

Համերգին որպես մենակատարներ հանդես եկան սոպրանոներ Սոֆյա Սայադյանը, Իրինա Զաքյանը, մեցցո-սոպրանո Քրիստինե Սահակյանը, ալտահարուհի Յանա Դարյանը, դաշնակահարներ Արթուր Ավանեսովը և Լուսինե Հակոբյանը, ասմունքեց դերասան Բաբկեն Չոբանյանը:

Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգային ծրագրեր կիրականացվեն ամբողջ տարվա ընթացքում:

Հայերեն

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները

Կինոարտադրող լինելուս միակ պատճառն այն է, որ հայ եմ. Սև Օհանյան

Ինքնաբուժությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան հենց վարակը. ինֆեկցիոնիստ Վիգեն Ասոյանը՝ ամռանը առողջությունը պահպանելու և վարակներից խուսափելու մասին

Եվրոպական ինդեքսներն աճել են - 21/07/26