Տարածաշրջանային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թբիլիսիում հանդիպում է անցկացրել Վրաստանի վարչապետի հետ

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թբիլիսիում հանդիպում է անցկացրել Վրաստանի վարչապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը եւ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն մարտի 24-ին Թբիլիսիում կայացած հանդիպմանը քննարկել են դաշինքում երկրի ինտեգրացման եւ այդ ուղղությամբ համագործակցության խորացման հարցերը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը, որը կադրեր Է ցուցադրել աշխատանքային ընթրիքից, որը կառավարության ղեկավարի կողմից կազմակերպվել Էր գլխավոր քարտուղարի այցի առթիվ: «Հանդիպման ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ում եւ Եվրամիությունում երկրի ինտեգրացման գործընթացը, այդ ուղղությամբ Վրաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը»,- հայտնել Է հեռուստաալիքը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թբիլիսի Է ժամանել կիրակի երեկոյան: Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիկովանին հայտարարել Է, որ մարտի 25-ին Ստոլտենբերգը, Բախտաձեն եւ պաշտպանության նախարար Լեւան Իզորիան կայցելեն Կրծանիսի ՆԱՏՕ-Վրաստան Ուսուցման եւ գնահատման համատեղ կենտրոն, որտեղ մարտի 18-ից ընթանում են NATO - Georgia Exercise 2019 Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում