Միջազգային

Սիրիայի դեմոկրտական ուժերը հայտարարել են ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակի մասին

1 րոպեի ընթերցում

Սիրիայի դեմոկրտական ուժերը հայտարարել են ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կորցրել է իր վերջին հենակետը Սիրիայում, ինչի արդյունքում վերջ է դրվել խալիֆայությանը, որի ստեղծման մասին հայտարարել էր դեռևս 2014 թվականին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով CNN-ը, այս մասին հայտնել են Սիրիայի դեմոկրատական ուժերը:

Ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական հատուկ ջոկատայինների աջակցությամբ գործող քրդական և արաբական զինված ուժերի կոալիցիան հայտարարել է, որ ԻՊ-ին հաղթել են և ազատել Արեւելյան Սիրիայում գտնվող Բաղուզ քաղաքը:

«Սիրիական դեմոկրատական ուժերը հայտարարում են այսպես կոչված խալիֆայության և ԻՊ-ի կողմից տարածքների 100 տոկոսանոց կորստի մասին: Այս յուրօրինակ օրը մենք հիշում ենք հազարավոր նահատակներին, որոնց ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հասնել հաղթանակի», - ասել է Սիրիայի դեմոկրատական ուժերի մամուլի ծառայության ղեկավար Մուստաֆա Բալին:

Մարտից հետո Սիրիական ուժերը քաղաքի շենքերից մեկում դրոշ են բարձրացրել՝ նշելով ԻՊ-ի դեմ հաղթանակը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում