Ղարաբաղյան հիմնահարց

«Ազատ հայրենիք» կուսակցությունը Արցախի նախագահի իր թեկնածուին կորոշի կայանալիք համագումարում

1 րոպեի ընթերցում

«Ազատ հայրենիք» կուսակցությունը Արցախի նախագահի իր թեկնածուին կորոշի կայանալիք համագումարում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը հաջորդ տարվա նախագահական ընտրությունների համար դեռ իր թեկնածուին չի ընտրել: Թեկնածուն կորոշվի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսվող կուսակցության համագումարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպումից հետո այս մասին լրագրողներին հայտնեց կուսակցության նախագահ, Արցախինախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:

«Բազմիցս ասել եմ, որ ես չեմ որոշողը: Ես կուսակցության ղեկավարն ու անդամն եմ, սակայն որոշումը կայացվելու է կուսակցության համագումարի արդյունքում: Ես պարտավոր եմ հարգել կուսակցության համագումարի ցանկացած որոշում»,- ասաց Հարությունյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե կուսակցության որոշ դեմքեր նշում են, որ կուսակցության՝ նախագահի թեկնածուն հենց Հարությունյանն է, նա ասաց՝ դա այդ մարդկանց անձնական կարծիքն է: «Համագումարը երբ կլինի, կորոշենք: Մենք այսօր զբաղված ենք ներկուսակցական շինարարությամբ»,-նշեց նա:

Հարությունյանի խոսքով՝ համագումարը, երևի, կկայանա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում