Հասարակական

ԱԱԾ-ն Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակի հետ կապված ստուգողական միջոցառումներ է իրականացնում

1 րոպեի ընթերցում

ԱԱԾ-ն Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակի հետ կապված ստուգողական միջոցառումներ է իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակի հետ կապված Ազգային անվտանգության ծառայությունը ստուգողական միջոցառումներ է իրականացնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Գլխավոր դատախազի կողմից նշված նամակն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն նաև Հատուկ քննչական ծառայություն: Մեր կողմից իրականացվում են համապատասխան ստուգողական միջոցառումներ, որի մասին դեռ չենք կարող բարձրաձայնել: Եթե կլինեն հիմնավորված փաստեր, ապա կտեղակացնենք»,-ասաց Արթուր Վանեցյանը:

Օրեր առաջ ՀՀ պաշպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ծավալուն բաց նամակ է գրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ անդրադառնալով նաև ՀՀ երկրորդ նախագահի հեղինակած գրքում տեղ գտած իրադարձությունների նկարագրություններին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում