Կամերային երգչախումբը «Մանսուրյանը Չարենցի հետ» խորագրով համերգը նվիրեց կոմպոզիտորի հոբելյանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգին Հայաստանի պետական կամերային երգչախումբը կատարեց հեղինակի ստեղծագործությունները՝ գրված Եղիշե Չարենցի հանրահայտ «Էմալե պրոֆիլը Ձեր», «Ծիածան», «Քամին» և այլ բանաստեղծությունների հիման վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային երեկոն տեղի ունեցավ մարտի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Տիգրան Մանսուրյանը պատմեց, որ տարիներ առաջ Ռիգայում պետք է կայանար համերգային ծրագիր, որում պետք է ներկայացվեին իր ստեղծագործությունները: «Ես առավոտյան արթնացա հյուրանոցում, տեսա, որ շունչ չկա հայի: Անցա երաժիշտների սենյակներով, նրանց արթնացնելով Չարենց էի ընթերցում: Միայն դրանից հետո ասացի, որ հիմա քաղաքում Չարենց կա և կարելի է համերգ ունենալ երեկոյան»,-ներկայացրեց կոմպոզիտորը:

Նա խոստովանեց, որ ճգնաժամային մի պահի սկսել է երգել Չարենցի «Քամին» ու ծնվել է երաժշտությունը: «Կարճ ժամանակ անց կնոջս հետ մեկնեցի Գերմանիա, վերադարձա ու հիշեցի, որ մի բան էի սկսել գրել, փնտրեցի ու չգտա գրածս նոտաները, բայց նորից սկսեցի գրել ու ծնվեց «Քամին», որն այսօր հնչելու է: Առաջինը դա էր. հետո եղավ երկրորդը, հետո՝ երրորդը»,-պատմեց Մանսուրյանը:

«Երկար տարիներ ենք աշխատում Մանսուրյանի հետ: Սովորաբար ամեն ինչ սերտում ենք, ավարտում, այնուհետև ես հրավիրում եմ մեծ վարպետին, որը փորձի ընթացքում կարևորագույն շտրիխներ է մատնանշում, և մենք ստանում ենք այն, ինչ անհրաժեշտ է»,-նշեց դիրիժոր, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Ռոբերտ Մլքեյանը:

Նա հավելեց, որ Տիգրան Մանսուրյանի գոյությունը, ներկայությունը բավական է. միշտ պատրաստ են լսել նրա խոսքը, ցանկությունը:

Երեկոյին որպես մենակատարներ հանդես եկան սոպրանո Իրինա Զաքյանը, բարիտոններ Գուրգեն Բավեյանը և Հովհաննես Գրիգորյանը, դաշնակահար Արթուր Ավանեսովը: Ասմունքեց դերասան Սամվել Թոփալյանը:

Մանսուրյանին նվիրված ևս մեկ երեկո կանցկացվի մարտի 26-ին: Համերգը կրում է «Տիգրան Մանսուրյանը Իսահակյանի հետ» խորագիրը:
Հայերեն

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները

Կինոարտադրող լինելուս միակ պատճառն այն է, որ հայ եմ. Սև Օհանյան

Ինքնաբուժությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան հենց վարակը. ինֆեկցիոնիստ Վիգեն Ասոյանը՝ ամռանը առողջությունը պահպանելու և վարակներից խուսափելու մասին

Եվրոպական ինդեքսներն աճել են - 21/07/26