Հասարակական

Հայկ Մարությանը հորդորում է քաղաքացիներին տրանսպորտի ղեկին ծխող վարորդ տեսնելու դեպքում զանգահարել քաղաքապետարանի թեժ գծին

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանը հորդորում է քաղաքացիներին տրանսպորտի ղեկին ծխող վարորդ տեսնելու դեպքում զանգահարել քաղաքապետարանի թեժ գծին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում գումարված հերթական նիստի ընթացքում ավագանու անդամները բարձրացրին տրանսպորտի ղեկին ծխող և երթևեկության ընթացքում հեռախոսով խոսող վարորդների հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հորդորեց քաղաքացիներին նման դեպքերում ահազանգել քաղաքապետարանի թեժ գծին` 1-05 անվճար հեռախոսահամարին: «Եթե լինի լուսանկար` ավելի լավ: Այն վարորդները, ովքեր խախտում են օրենքը, առնվազն տույժ-տուգանքի կենթարկվեն»,- հավելեց Մարությանը:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հավելեց, որ վարորդների նկատմամբ մշտական հսկողություն է սահմանված: «Ես ընդունում եմ, որ կան բողոքներ, ստուգումները շարունակվում են: Կարգազանց վարորդներին ենթարկում ենք վարչական տույժերի»,-նշեց նա:

Երևան քաղաքի ավագանու հերթական նիստը կգումարվի ապրիլի 23-ին` ժամը 11:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում