Մշակույթ

Warner Bros.-ը կարող Է ֆիլմ նկարահանել Վինուս եւ Սերենա Ուիլյամսների հոր մասին. The Hollywood Reporter

2 րոպեի ընթերցում

Warner Bros.-ը կարող Է ֆիլմ նկարահանել Վինուս եւ Սերենա Ուիլյամսների հոր մասին. The Hollywood Reporter

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Warner Bros. կինոստուդիան կարող Է «Ռիչարդ արքան» վերնագրով ֆիլմ նկարահանել թենիսիստուհիներ Վինուս եւ Սերենա Ուիլյամսների հոր՝ Ռիչարդի մասին: Նրան կմարմնավորի Ուիլ Սմիթը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 18-ին հայտնել Է The Hollywood Reporter հանդեսը:

Նրա տվյալներով՝ կինոնկարը նկարահանելու իրավունքի հավակնորդների թվում են Paramount Pictures, TriStar, MRC Higher Ground Productions կինոստուդիաները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային ու նրա կնոջը՝ Միշելին, պատկանող Higher Ground Productions կինոստուդիան, որը բազավորված Է հոսքային տեսանյութերի Netflix ընկերության հարթակում: Ֆիլմի նկարահանումների վրա պլանավորվում Է ծախսել 60 մլն դոլար: Այդ գումարը, ինչպես պարզաբանում Է հանդեսը, ներառում Է ոչ միայն Սմիթի, սցենարիստի եւ պրոդյուսերի հոնորարները, այլեւ հեղինակային իրավունքներով նկարահանումների արժեքը: Ֆիլմի ռեժիսորները կդառնան Թիմ եւ Թրեւոր Ուայթները, որոնք հանդիսականներին ծանոթ են այնպիսի կինոնկարներով, ինչպիսիք են «Թուխ ասպետը. լեգենդի վերածնունդը» (2012 թ.), «9/11. Երկվորյակ աշտարակները» (2006 թ.), «Ինգրիդը մեկնում Է Արեւմուտք» (2017 թ.) եւ «Գաղտնի դոսյե» (2017 թ.) ժապավենները: Սցենարը վստահված Է Զաք Բայլինին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում