Մշակույթ

Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան կառավարությանն է ներկայացրել կինոյի պետական կառավարման մոդելի փոփոխության առաջարկ

2 րոպեի ընթերցում

Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան կառավարությանն է ներկայացրել կինոյի պետական կառավարման մոդելի փոփոխության առաջարկ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան ՀՀ կառավարությանն է ներկայացրել առաջարկությունների երկու փաթեթ: Փաթեթներից մեկը վերաբերում է ֆիլմարտադրության համար պետական կառավարման մոդելի փոփոխությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 18-ին ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետհայ կինոոլորտի ներկայացուցիչների հանդիպում-քննարկմանն այս մասին հայտնեց ֆեդերացիայի հիմնադիր-անդամ, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը:

«Առաջին խնդիրը կինոյի պետական կառավարման մոդելի խնդիրն է: Տասնամյակներ շարունակ զարգացել է մի տրամաբանություն, հիմա տրամաբանությունը, կարծես թե, փոխվում է: Ամեն ոլորտ պետք է համապատասխանեցվի կառավարության ընդհանուր տրամաբանությանը: Իսկ կառավարության տրամաբանությունը պետական կառավարման օպտիմալացումն է և արդյունավետության բարձրացումը: Հիմա ֆիլմարտադրողների ֆեդերացիան փաթեթ է ներկայացրել կառավարություն: Դրա նպատակը պետական կառավարման ոլորտի արդյունավետության բարձրացումն է, դա ենթադրում է կինոյի կառավարման կառուցվածքային փոփոխություններ»,-նշեց Գալստյանը:

Նա նաև նշեց, որ հացադուլի իր պահանջներից մեկը հենց պետական կառավարման մոդելի արմատական փոփոխությունն էր: Կառավարության հետ այդ համաձայնությունը ձեռք է բերվել, և հիմա քննարկումների փուլում է: Գալստյանի խոսքով՝ պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու մոդելի փոփոխությունը ենթադրում է, որ այն կառույցները, որոնցով պետությունը կարգավորում է ֆիլմարտադրությունը, պետք է բարեփոխվեն: Նրա կարծիքով՝ դրանք հին մոդելին են համպատասխանում:

Իսկ կառավարության ներկայացրած առաջարկների երկրորդ փաթեթը վերաբերում է օրենսդրական կարգավորումներին՝ սկսած Կինոյի մասին օրենքից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում