Մեխակ Ապրեսյանի կանխատեսմամբ Հայաստանում զբոսաշրջիկների թիվն աճելու է 15 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը 2018 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 10, 5 տոկոսով: 2019-ին նրանց թիվը կավելանա առնվազն 15 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

«Մենք պետք է պատրաստ լինենք զբոսաշրջիկների քանակի ավելացմանը և անենք ամեն ինչ, որ նրանք Հայաստանից հեռանան վառ տպավորություններով»,-ասաց Ապրեսյանը:

Նրա խոսքով` 2018-ին նվազել է Հայաստան այցելած իրանցի և վրացի զբոսաշրջիկների քանակը: Մեծ է եղել հոսքը Ռուսաստանից, Եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Կորեայից, Ճապոնիայից, Արաբական երկրներից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից:

«Զբոսաշրջիկներին չհիասթափեցնելու համար անհրաժեշտ է բոլոր ոլորտներում բարձրակարգ ծառայություններ մատուցել: Պետական քաղաքականությունը նույնպես պետք է դրան միտված լինի: Պետություն-մասնավոր հատվածի համագործակցության շրջանակում պետք է սկսվի ոլորտի կարգավորման գործընթաց, որպեսզի հնարավոր լինի ապահովել մատուցվող ծառայությունների կայուն որակ, բարենպաստ մրցակցային միջավայր, ինչը կարող է նպաստել ներդրումային ակտիվությանը»,-շեշտեց Ապրեսյանը:

Որպես ոլորտային խնդիր նա մատնանշեց այն հանգամանքը, որ օտարերկրյա ոչ բարեխիղճ գործարարները Հայաստան են գալիս իրենց ավտոբուսներով, զբոսավարներով, Հայաստանում անցկացնում են տուրեր` հարկ չվճարելով: «Ամբողջ շրջանառությունը կանխիկ է իրականացվում: Այդպես նրանք ավելի լավ մրցակցային պայմաններում են գտնվում Հայաստանում գործող բոլոր գործարարների համեմատ ու կամաց-կամաց նրանց դուրս են մղում շուկայից: Մենք կանգնում ենք մեր երկիրը ոչ պատշաճ ներկայացնելու և մի շարք այլ խնդիրների առաջ,-ընդգծեց Ապրեսյանը և հավելեց, որ բազմաթիվ հարցերի լուծման համար անհրաժեշտ է օր առաջ լիցենզավորել օպերատորի, զբոսավարի, զբոսաշրջային գործակալի, զբոսաշրջային տրանսպորտային ծառայությունների, հյուրանոցային ծառայությունների գործունեությունը կամ դրանք սահմանել որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակ:

Հայերեն العربية English Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը