Հասարակական

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը ողջունում է «Ջազզվե» սրճարանի համասեփականատիրոջ հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարՎիկտոր Մնացականյանը ողջունում է օպերային թատրոնի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Ջազզվե» սրճարանի համասեփականատիրոջ հայտարարությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մեկնաբանելով «Ջազզվե» սրճարանի համասեփականատիրոջ հայտարարությունը՝ նա ասաց, թե ուրախ է, որ համասեփականատերը նման հայտարարությամբ է հանդես եղել:

«Ջազզվե» սրճարանի համասեփականատեր Արմեն Պետրոսյանը հայտարարություն էր տարածել, որում սրճարանների սեփականատերերին և աշխատակիցներին կոչ էր արել դադարեցնել բողոքի ակցիաներն ու պայքարը տեղափոխել իրավական հարթություն:

Մնացականյանն ասաց, որ այս պահին ավարտվում են «Ջազզվե» սրճարանի տանիքի քանդման աշխատաքները, զուգահեռ կտեղափոխվի «Ատլանտիս» սրճարանի քանդված տանիքը, այնուհետև քանդվելու են բետոնապատված տարածքները:

Մարտի 14-ին Երևանի քաղաքապետարանը շարունակել էր օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, ինչը հարուցել էր սրճարանների աշխատակիցների դժգոհությունը: Սրճարանի աշխատակիցները փակել էին Մաշտոցի պողոտան, իսկ այնուհետև՝ Թումանյան փողոցը:Ոստիկանությանը մի քանի փորձից հետո հաջողվել էր ակցիայի մասնակիցներին հեռացնել փողոցի երթևեկելի հատվածից և վերականգնել երթևեկությունը:Ոստիկանության գործողությունների ընթացքում լարվածություն էր առաջացել, քաղաքացիների և ոստիկանների միջև քաշքշուկ սկսվել, ինչի հետևանքով տուժել էին ինչպես քաղաքացիներ, այնպես էլ ոստիկաններ: Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Մաշտոցի պողոտայում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացուն հարվածներ հասցրած ոստիկանի լիազորությունները դադարեցված են, նշանակվել է ծառայողական քննություն:

Հայերեն

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում բարձրացվել է Սիրիայի նոր դրոշը

ՀՀ ՊԵԿ նախագահն Իրանում կքննարկի երկկողմ համագործակցության հարցեր

Ռումինիայի Սահմանադրական դատարանը վիճարկել է 2024 թվականի նախագահական ընտրությունները չեղյալ հայտարարելու որոշումը

Հայաստանի պատմության թանգարանում բացվեց Հայոց ցեղասպանությունից փրկվածներին նվիրված բացառիկ ցուցադրություն

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ցանկանում է Օմանում տեսնել ԱՄՆ-ի պատրաստակամությունն արդար գործարքի համար

Մահացել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի զինծառայողը. ԱԱԾ նախնական տվյալներով՝ պատճառը նրան ամրակցված ինքնաձիգից կրակոցն է

Պեսկովն Ուիթքոֆի մոսկովյան այցն անվանել է մաքոքային դիվանագիտություն

Հնդկաստանում զգուշացրել են հնարավոր նոր ահաբեկչությունների մասին

ՀՀ-ում կներդրվի կենսաչափական անձնագրերի ժամանակակից և անվտանգ համակարգ

Մենք լուրջ պայքար ունենք տանելու աշխարհի առաջնությունում. Վարազդատ Լալայան