Իրավունք

Գլխավոր դատախազը մտահոգված է անչափահասների մասնակցությամբ բռնության դեպքերով

2 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազը մտահոգված է անչափահասների մասնակցությամբ բռնության դեպքերով

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մտահոգիչ է համարում բռնությամբ հանցագործությունների դեպքերը՝ հատկապես անչափահասների շրջանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդապետյանն այս մասին ասաց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման ժամանակ։ 

«Մարմնական վնասվածքներով դրսևորվող ֆիզիկական բռնությունը շատ հաճախ վերբալ ագրեսիայի հետևանք է։ Եվ այդ վերբալ ագրեսիայի կանխարգելումը միայն իրավապահ մարմինների գործը չէ», – նշեց դատախազը։ 

Գլխավոր դատախազն օրինակ բերեց հատկապես անչափահասների մասնակցությամբ դեպքերից, երբ սովորական կենցաղային վեճերը վերածվում են դանակահարության կամ ծանր մարմնական վնասվածքների։  

«Մենք բազմաթիվ իրավիճակներ ենք ունենում, երբ անչափահասները, կենցաղային հարցի շուրջ միմյանց հետ վիճելիս, միմյանց դանակահարում են կամ ծանր վնասվածքներ են պատճառում, իսկ ծնողներն արդեն միմյանց հետ հաշիվներ են տեսնում», – ընդգծեց նա։ 

Նրա խոսքով՝ գլխավոր դատախազությունը աշխատում է համայնքային ոստիկանության հետ՝ իրավիճակի կանխարգելման, ինչպես նաև քրեական ոստիկանության հետ՝ դեպքերի բացահայտման ուղղությամբ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում