Շուրջ 40 հազար սիրիացի զինյալներ են համաներում ստացել կառավարությունից
1 րոպեի ընթերցում
![Շուրջ 40 հազար սիրիացի զինյալներ են համաներում ստացել կառավարությունից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/03/967490.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի շուրջ 40 հազար քաղաքացիներ, որոնք անօրինական զինված կազմավորումների անդամներ են եղել, համաներում են ստացել կառավարությունից: Այս տվյալները տեղ են գտել Ազգային հաշտեցման կազմակերպության տնօրեն Յան Հադուրի ներկայացրած զեկույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Պատկան մարմինների հետ կազմակերպության փոխգործակցության շնորհիվ արդեն շուրջ 40 հազար մարդ, որոնք մասնակցել են սիրիական պետության դեմ զենք օգտագործելուն, կարգավորել են իրենց կարգավիճակը եւ պարտավորվել չվերադառնալ անօրինական զինված կազմավորումներին անդամակցելուն»,-հայտնել Է Հադուրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: