Ղարաբաղյան հիմնահարց

ԵԱՀԿ գործող նախագահն ընդգծեց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կարևորությունը

2 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ գործող նախագահն ընդգծեց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կարևոր է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 13-ին նշեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը:

«Ջերմորեն ողջունել եմ այն փաստը, որ բռնությունը մեծապես նվազել է սահմանին: Վստահ եմ, որ սա կնպաստի համակողմանի գործընթացի իրականացմանը խաղաղ կարգավորման նպատակով: Բազմաթիվ են մարտահրավերները, բայց կան բոլոր հիմքերը՝ դրական լիցքեր հաղորդելու այս գործընթացին: Կցանկանամ նաև ընդգծել, թե ինչքան կարևոր է ուշադրություն դարձնել այն հարցին, որ բնակչությանը պետք է նախապատրաստել խաղաղության, ներգրավել վստահություն ամրապնդող գործընթացներ: Մեր նախագահությունը ԵԱՀԿ-ում մարդակենտրոն է, միտված է հակամարտությունների կանխարգելմանը, անվտանգ ապագայի կազմակերպմանը»,- շեշտեց ԵԱՀԿ գործող նախագահը`նկատելով, որհրադադարից հետո տեղի ունեցող իրադարձությունների քանակի նվազեցումըփաստում է, որ հակամարտությունը լուծված չէ, և փուլային, քայլային մոտեցումը, զարգացող երկխոսությունը կբերի փոփոխություններ մարդկանց կյանքում:

Լայչակը նշեց, որ Երևան է ժամանել՝ վերահաստատելու ԵԱՀԿ շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լուծումներ գտնելու ճանապարհին: Միաժամանակ նաև իր լիակատար աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում