ԿԺԴՀ-ն Յոնբենի միջուկային կենտրոնի ապամոնտաժումը համարել Է միջուկազերծման ամենաիրատեսական քայլը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի իշխանությունները միջազգային պատժամիջոցները մասնակիորեն հանելու դիմաց Յոնբենի միջուկային կենտրոնի ապամոնտաժման վերաբերյալ իրենց առաջարկությունն ամենաիրատեսական քայլն են համարում միջուկազերծման գործընթացն սկսելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 13-ին հայտնել Է ԿԺԴՀ-ի Arirang Meari լրատվական ինտերնետ-պորտալը:
«Մեր հանրապետությունը (գագաթնաժողովում) առավելագույն իրատեսական եւ շռայլ առաջարկությունն արեց միջուկազերծման վերաբերյալ՝ վստահության ամրապնդման եւ փուլային լուծումների սկզբունքներին համապատասխան»,-ասված Է հոդվածում:
Ինչպես նշվում Է մեկնաբանության մեջ, Փհենյանը հավատարիմ Է մնում Կորեական թերակղզու միջուկազերծման վերաբերյալ իր խոստումներին, սակայն դրա հետ մեկտեղ հույս ունի, որ Վաշինգտոնը կստանձնի «հստակ պատասխան պարտավորություններ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: