Հայաստանը մասնակցել է «ITB Berlin – 2019» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինում մարտի 6-10-ը տեղի է ունեցել «ITB Berlin - 2019» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, ցուցահանդեսին այս տարի մասնակցում էին հայկական շուրջ 25 զբոսաշրջային ընկերություններ, հյուրանոցային բիզնեսը ներկայացնող կազմակերպություններ, անհատ տուր-օպերատորներ, ովքեր ներկայացրին Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և այդ ոլորտի հնարավորություններին վերաբերող մի շարք փաթեթներ, այդ թվում՝ զբոսաշրջային համատեղ ծրագրեր թե՛ Հայաստանում և թե՛ տարածաշրջանում:

Ցուցահանդեսի այցելուների թվում էին զբոսաշրջային բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, գործարարներ, բլոգերներ, ովքեր ծանոթացան հայկական զբոսաշրջային հնարավորություններին, երկրի հարուստ մշակութային ժառանգությանը: Կայացավ նաև ազգային ուտեստների և հայկական գինու համտես:

Տեղեկանք. Մասնակիցների թվով աշխարհում ամենախոշոր «ITB Berlin» ցուցահանդեսն անցակացվում է 1966թ. ի վեր։ Լավագույն հանգստավայրերն ու զբոսաշրջային փաթեթները ներկայացնելու համար ցուցահանդեսին ամեն տարի մասնակցում են շուրջ 190 երկրներ և հազարավոր զբոսաշրջային ընկերություններ։ Ցուցահանդեսի նպատակն է տարբեր երկրների զբոսաշրջային ուղղությունների և կարողությունների, զբոսաշրջային և գործնական ճանապարհորդությունների համար նախատեսված վերջին նորարարությունների ներկայացումը, զբոսաշրջային նոր շուկաների բացահայտումը:

Հայերեն العربية English Русский

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres