Շոտլանդիայի ազգային կուսակցությունը տարածաշրջանի անկախության հանրաքվե Է պլանավորում Brexit-ի դեպքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (ՇԱԿ) Մեծ Բրիտանիայի խորհրդարանի քննարկմանը կներկայացնի ուղղում, որը թույլ կտա Շոտլանդիայի անկախության շուրջ հանրաքվե անցկացնել, եթե Միացյալ Թագավորությունը դուրս գա Եվրամիությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիայի եթերում հայտարարել Է Համայնքների պալատում շոտլանդացի ազգայնականների խմբակցության առաջնորդ Իեն Բլեքֆորդը:

Նրա խոսքով՝ այս շաբաթ ներկայացվելիք ուղղումը պահանջում Է, որ բրիտանական խորհրդարանը ճանաչի այն փաստը, որ Շոտլանդիայի ժողովուրդը հանրաքվեում քվեարկել Է ԵՄ-ում Միացյալ Թագավորության կազմում Շոտլանդիայի պահպանման օգտին: «Մենք նաեւ այս ուղղման շրջանակներում առաջարկում ենք այն բանի ճանաչում, որ եթե Մեծ Բրիտանիան լքի Եվրամիությունը, ապա Շոտլանդիայի բնակիչները պետք Է հնարավորություն ունենան որոշելու իրենց ճակատագիրը, մասնավորապես, պետք Է ունենան անկախության հանրաքվե անցկացնելու լիազորություններ»,-ասել Է նա: Բլեքֆորդը նշել Է, որ իր կուսակցությունը հնարավոր ամեն բան կանի, որպեսզի մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ «կասեցնի Brexit»-ը, քանի որ Շոտլանդիան չի ցանկանում ԵՄ-ից դուրս գալ հակառակ իր կամքի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres