Իդրիս Էլբան Ուիլ Սմիթին կփոխարինի «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմի շարունակության մեջ. THR

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Իդրիս Էլբան Ուիլ Սմիթին կփոխարինի «Ինքնասպանների ջոկատը» (2016 թ.) մարտաֆիլմի շարունակության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 6-ին հայտնել Է The Hollywood Reporter հանդեսը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:

Նրա տեղեկությունների համաձայն, Էլբային Սմիթի փոխարեն մարդասպան Դեդշոթի դերի համար վերցնելու որոշումն ընդունել Է ռեժիսոր Ջեյմս Գանը: Warner Bros. կինոստուդիան նրան վարձել Է նոր «Ինքնասպանների ջոկատի» նկարահանման համար:

Ռեժիսորը բրիտանացու հետ հանդիպել Է մարտի 1-ին եւ այնքան Է տպավորվել, որ պարտավորագրի կնքման շուրջ ստուդիայի հետ դերասանի բանակցություններն սկսվել են առանց հապաղելու:

Ինչպես հիշեցնում Է հանդեսը, Warner Bros.-ի նոր նախագիծը տեղապտույտ Էր տալիս գրեթե երկու տարի՝ կապված ռեժիսորների եւ սցենարիստների թեկնածուների մշտական փոփոխման հետ: Գանի գալով, որին ավելի վաղ հեռացրել Էր Disney ստուդիան, նկարահանումներն իրական ուրվագծեր են ստանում: Հայտնի Է, որ Գանը որոշել Է կինոնկարի գործող անձանց կազմում ընդգրկել այնպիսի հերոսների, որոնք առաջին ֆիլմում չեն եղել: Թողել են Դեդշոթին, Հառլի Քվինին եւ Ռիք Ֆլագին, որոնց դերակատարներն Էին Սմիթը, Մարգո Ռոբին եւ Յուել Քինամանը: Պլանավորվում Է, որ մարտաֆիլմի շարունակությունն ԱՄՆ-ի Էկրաններ կբարձրանա 2021 թվականի օգոստոսի 6-ին:

Իդրիս Էլբան ծնվել Է 1972 թվականին Լոնդոնում: Նա հայտնի Է «Խաղաղօվկիանոսյան բնագիծ» գիտաֆանտաստիկ մարտաֆիլմով (2013 թ.), «Մեծ խաղ» (2017 թ.) դրամայով եւ «Թոր» եռերգությամբ: 2012 թվականին Էլբան «Ոսկե գլոբուս» մրցանակի Է արժանացել «Հեռուստատեսային մինի-սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասան» կատեգորիայում՝ «Լյութեր» (2010 թ.) բազմասերիանոց դետեկտիվում խաղացած դերի համար: People հանդեսը 2018 թվականի աշնանը բրիտանացի դերասանին ճանաչել Է աշխարհի ամենասեքսուալ տղամարդը: Տարբեր տարիների այդ կոչմանն արժանացել են դերասաններ Ջորջ Քլունին, Բրեդ Փիթը, Ջոնի Դեփը եւ ուրիշներ: 2017 թվականին այդ կոչումը շնորհվել Է ամերիկացի քանթրի-երաժիշտ Բլեյք Շելթոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին

Բուլղարիայում գնահատել են աշխատավայրերում ԱԲ-ի ներդրման հետ կապված վերափոխումները. BTA

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

Միրզոյանին մտահոգում է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացների տևողությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին