Հասարակական

Նիկոլ Փաշինյանը մասնակցեց ՀԽՍՀ Կոմկուսի կենտկոմի նախկին առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը մասնակցեց ՀԽՍՀ Կոմկուսի կենտկոմի նախկին առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում մասնակցեց ՀԽՍՀ Կոմկուսի կենտկոմի նախկին առաջին քարտուղար, անվանի դիվանագետ Սուրեն Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սուրեն Հարությունյանը կյանքից հեռացել է մարտի 1-ին, 79 տարեկան հասակում:

Սուրեն Հարությունյանը ծնվել է 1939թ. Թբիլիսիում։ Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը՝ գիտնական–անասնաբույժի որակավորմամբ։ Բավականին երկար աշխատել է առաջին մասնագիտությամբ, 1977թ. ընդունվել է ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա։

1988-1990թթ. զբաղեցրել է Հայկական ԽՍՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը:

Ընտրվել ՀԽՍՀ 7-րդ և 11-րդ գումարումների Գերագույն Խորհրդի ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։ 1990 թվականին հանրապետությունից դուրս դիվանագիտական աշխատանքի անցնելու կապակցությամբ Սուրեն Հարությունյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են։ Եղել է Ռուսաստանի ԱԳՆ գլխավոր խորհրդականը։

1999–2006թթ. Սուրեն Հարությունյանը եղել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում