Երևանում կմեկնարկեն Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մարտի 11-ից կտրվի Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերի մեկնարկը: Միջոցառումները կտևեն մինչև ապրիլի 12-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Ֆրանսիայի դեսպանությունը Ֆրանկոֆոնիայի օրերին կառաջարկի լեզվամշակութային տարատեսակ միջոցառումներ՝ նվիրված կինոյին, թատրոնին, գիտությանը, գաստրոնոմիային: «Ֆրանսերենը լեզու է, որով ողջ աշխարհում խոսում է 300 միլիոն մարդ, որը գործարարության 3-րդ, ինտերնետի 4-րդ և մոլորակի վրա խոսվող 5-րդ լեզուն է, լեզու, որը տարածված է բոլոր 5 մայրցամաքներում»,-ասաց դեսպանը։

Լաքոտի խոսքով՝ Կանադայի, Բելգիայի և Շվեյցարիայի դեսպանությունների համագործակցությամբ կազմակերպված ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնի բացումը կկայանա մարտի 11-ին «Մոսկվա» կինոթատրոնում: «Փառատոնի ընթացքում կներկայացվի ժամանակակից բազմաժանր 11 ֆիլմ ֆրանսերեն լեզվով՝ հայերեն կամ ռուսերեն ենթագրերով: Մուտքը կլինի անվճար»,-հավելեց նա:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը կարևորեց նաև մարտի 21-ին և 22-ին Գյումրիում, Երևանում և Դիլիջանում կայանալիք ֆրանսիական գաստրոնոմիային նվիրված միջոցառումները: «Երևանի Ալյանս Ֆրանսեզ»-ում մարտի 23-ին կկայանա ֆրանսերեն լեզվի գրավոր մրցույթ՝ «Ասա տասը բառ» խորագրով: Միջոցառմանը կմասնակցեն 13-25 տարեկան պատանիներ ու երիտասարդներ: Լավագույնները կստանան մրցանակներ, այդ թվում՝ լեզվի ստաժ Ֆրանսիայում»,- նշեց պրն Լաքոտը:

Մարտի 28-30-ը Գորիսը կհյուրընկալի Հայաստանում երիտասարդ ֆրանկոֆոնների թատերական 3-րդ փառատոնը: «Ֆրանկոֆոնիայի օրերը կեզրափակվեն «Տվյալների գիտություն, հասարակությունների գիտություն» թեմայով համաժողովով, որը կկայանա ապրիլի 10,11,12-ին Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, Թուլուզի համակարգչային հետազոտությունների ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ միջև համագործակցությամբ»,- ընդգծեց դեսպանը:

Հայերեն English

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ բացառիկ ցուցադրություն է մեկնարկում Երևանում

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով