Պատգամավորն ընտրացուցակներում ընտրողների քանակն ուռճացված է համարում. ԿԸՀ նախագահը հարցը կապում է ցուցակը կազմելու մեթոդի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը Հայաստանում ընտրացուցակներում ընտրողների ներկայացված թիվն ուռճացված է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պատգամավորն ասաց ԱԺ ընտրությունների մասին ԿԸՀ գործունեության վերաբերյալ հաղորդման ներկայացումից հետո պատգամավորների հարց ու պատասխանի ժամանակ։ Ի պատասխան՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ հարցը պարզապես կապված է ընտրողների ցուցակները կազմելու մեթոդի հետ:

Սոնա Ղազարյանն ընդգծեց` ընտրողների ցուցակում ընդգրկվող ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 591 հազ 276 է: «Այս թիվն ըստ իս չի արտացոլում իրական պատկերը: Այս թվի պատճառով է, որ արտահերթ ընտրություններին մասնակցության թիվը վիճարկվեց որոշ քաղաքական ուժերի կողմից: Ինչ քայլեր են իրականացվելու այս ուռճացված ցուցակի մաքրման համար»,-նշեց Ղազարյանը:

«Շատ կարևոր , թե ինչ սկզբունքով է կազմվում ընտրողների ցուցակը: Գործող ԸՕ-ի համաձայն ցուցակում ընդգրկվում են բոլոր այն քաղաքացիները, ովքեր Հայաստանում հաշվառում ունեն, ՀՀ քաղաքացիներ են: Եվ արտերկրում գտնվել-չգտնվելու հանգամանքից անկախ, եթե չեն հանվել հաշվառումից, ապա նրանց տվյալները լինում են բնակչության ռեգիստրում: Եվ բնակչության ռեգիստրից էլ տեղափոխվում են ընտրողների ցուցակ»,-ասաց Մուկուչյանը:

Նա նշեց` ցուցակը բավականին լայն հրապարակայնություն ունի: ԿԸՀ նախագահը նկատեց` Հայաստանը այն եզակի երկրներից է, որը քվեարկությունից հետո համացանցում հրապարակում է ընտրողների ստորագրած ցուցակներ: «Այն նպատակ է հետապնդում, որ յուրաքանչյուրը ստուգի, ուսումնասիրի: Ցուցակների հետ կապված ամենօրյա աշխատանք է կատարում լիազոր մարմինը: Այն մշտապես ներկայացված է ԿԸՀ կայքում, և նպատակն այն է, որ թերություններ հայտնաբերվելու դեպքում դրանք հանվեն ցուցակից»,-նշեց նա:

Նա նկատեց` պատգամավորի բարձրացրած հարցը վերաբերում է ցուցակը կազմելու մեթոդին: Մուկուչյանը տեղեկացրեց` ներկայում ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը ցուցակի անճշտության համար դիմում չի ստացել և այդ անճշտությամբ պայմանավորված ուսումնասիրություն չի արվել: «Եվ հարցադրումը, որը բարձրացվում է, ըստ էության վերաբերում է այլ մեթոդով ցուցակի կազմմանը: Դա օրենսդրական լուծմամբ պետք է իրականացվի»,-նշեց Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահը միևնույն ժամանակ վստահեցրեց` ցուցակում չկան մահացած մարդկանց անուններ: Եվ ցուցակի աննախադեպ հրապարակայնությունը հենց դրա մասին է վկայում:

Հայերեն

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն