«Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Մաեստրո Մանսուրյան» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանի շրջանակում ներկայացվում է ռեժիսոր Հայկ Մկրտչյանի «Մաեստրո Մանսուրյան» փաստավավերագրական ֆիլմը: Պրեմիերան նախատեսված է մարտի 5-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում: Պրեմիերային ընդառաջ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ֆիլմի ռեժիսոր Հայկ Մկրտչյանը նշեց, որ ֆիլմի նկարահանման աշխատանքները տևել են հինգ տարի:

«Ֆիլմի տևողությունը 52 րոպե է, այս ժամանակահատվածում փորձել ենք տեղավորել այն ամենը, ինչ մաեստրոն ստեղծել ու ստեղծում է, ինչը բավական դժվար էր: Իմ կարծիքով, ֆիլմը ստացվել է: Մի քանի տարբերակներ էին սկզբում մշակվում, հետագայում մաեստրոյի ուղղորդմամբ կանգ առանք այն տարբերակի վրա, որ ֆիլմը պետք է կառուցված լինի ոչ թե կենսագրական դիմանկարի վրա, այլ ներկայացվեն նրա՝ ավելի վաղ և վերջին շրջանում գրված ստեղծագործությունները»,- ասաց Հայկ Մկրտչյանը: Ֆիլմում նկարահանել ենք բազմաթիվ երաժիշտների, որոնք աշխատել և աշխատում են մաեստրոյի հետ:

Տիգրան Մանսուրյանն արդեն առիթ ունեցել է դիտել ֆիլմը: Նա նշեց, որ ցանկացել է ֆիլմում լինեն ինչպես արտերկրի, այնպես էլ Հայաստանի իր ընկերները:

«Անշուշտ, պետք է հուշեի, թե ովքեր են Եվրոպայից ու ԱՄՆ-ից իմ ընկերները: Նրանցիցի ոմանք ներառված են ֆիլմում: Պետք է ասեմ, որ նկարահանող խումբը հսկայական աշխատանք է կատարել նրանց ֆիլմում ընդգրկելու համար, որովհետև դա շատ բարդ գործ է: Երաժիշտներն անվերջ ճամփորդում են, գերհագեցած օրակարգով են ապրում: Կինոնկարի աշխատանքային խմբի ունեցած միջազգային կապերը բավական օգտակար եղան»,- ասաց Տիգրան Մանսուրյանը:

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի խոսքով, սա շատ լավ առիթ է ևս մեկ անգամ շնորհավորելու Տիգրան Մանսուրյանին:

«Մաեստրոյի կյանքին, մտքերին, ստեղծագործություններին նվիրված ֆիլմն իրենից արժեք է ներկայացնում: Ինչ խոսք, մաեստրոն բացառիկ է, արվեստի մեջ ունի իր հաստատած չափանիշները, նրա արվեստը սնող ակունքներն անծայրածիր են: Մշակույթի նախարարությունն ուրախ և հպարտ է իր մասնակցության բաժինն ունենալու մաեստրոյին նվիրված միջոցառումներում»,- ասաց Նազենի Ղարիբյանը:

Ֆիլմի պրոդյուսեր Հայկ Օրդյանը նշեց, որ նկարահանման աշխատանքներում նպատակ էր դրված այնպես անել, որ այն լինի նոր խոսք մաեստրոյի մասին:

«Ֆիլմի նկարահանման ժամանակ բազմաթիվ հետաքրքրիր, բացառիկ արխիվային տեսանյութեր են ձեռք բերվել համաշխարհային հեռուստատեսային, փառատոնային ընկերություններից: Մենք ցանկացանք այնպես անել, որ հանդիսատեսի համար Մանսուրյանը բացահայտում լինի ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային մշակութային կյանքում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ փորձ է արվել մաեստրոյին ներկայացնել աշխարհի տարածությունից:

«Մշար» մշակութային կենտրոնի նախագահ, ֆիլմի սցենարի հեղինակ Ալինա Օրդյանը տեղեկացրեց, որ այս նախագիծն իրենց առաջին նախագծերից է:

«Եկավ մի պահ, որ ֆիլմի նկարահանման աշխատանքները դադարեցին զուտ ֆինանսական խնդիրների պատճառով: Մեծ ցանկություն ունեինք մաեստրոյի 80-ամյակին այն ավարտին հասցնելու: Մենք դիմեցինք Մշակույթի նախարարությանը, ներկայացրեցինք արդեն ունեցած նկարահանումները: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարությանը, Նազենի Ղարիբյանին, ով անմիջապես արձագանքեց, հասկացավ մեր նպատակները, և եղավ աջակցություն: Պետք է ընդգծեմ, որ, ընդհանրապես, նկարահանումների ընթացքում մաեստրոյի անուն ազգանունը շատ դռներ էր բացում»,-ասաց Ալինա Օրդյանը:

Ֆիլմի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել գերմանական հեռուստաալիքներից մեկը, որի հետ ներկայում բանակցություններ են վարվում: Այնտեղ ցուցադրվելուց հետո այն կներկայացվի Հայաստանի ավելի լայն շրջանակին:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում