Հայաստանը վարելու է ճկուն և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն. Մխիթար Հայրապետյանի ուղերձը Դիվանագետի օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի,

սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՄխիթար Հայրապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում մարտի 2-ին նշվող Դիվանագետի օրվա կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուղերձում նշված է. «Արդեն մի քանի տարի է, ինչ մարտի 2-ը Հայաստանում նշվում է որպես դիվանագետի օր. 27 տարի առաջ հենց այս օրը Հայաստանի Հանրապետությունն անդամակցեց ՄԱԿ-ին՝ ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս:

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ սկսեցին հատկապես կարևոր դերակատարում ունենալ դիվանագետները, որոնք թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս ամենօրյա նվիրված աշխատանքի շնորհիվ բարձր են պահում մեր երկրի հեղինակությունը, նպաստում հյուրընկալ պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը: Հայ դիվանագետները, իսկապես, մեր երկրի հպարտությունն են. պատիվ ունեմ նրանցից շատերին անձամբ ճանաչելու, տեսնելու, թե ինչ հարգանքով ու դրվատանքով են նրանց մասին խոսում օտար գործընկերները: Հայ դիվանագետները մշտապես հավատարիմ են իրենց առաքելությանն ու հայ համայնքին՝ անկախ իրենց ծառայության երկրի բարդ իրավիճակից:

Հետհեղափոխական Հայաստանը, հավատարիմ իր որդեգրած գաղափարներին, վարելու է ճկուն և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հավաքական շահերով: Կառավարությանն արտաքին քաղաքականության իրականացման գործընթացում աջակցելու է նաև խորհրդարանը՝ երկկողմ և բազմակողմ մակարդակներում օգտագործելով խորհրդարանական դիվանագիտության լայն հնարավորությունները:

Վերադառնալով օրվա խորհրդին՝ կրկին ցանկանում եմ շնորհավորել աշխարհի չորս կողմերում ծառայող դիվանագետ գործընկերներիս և մաղթել նրանց բեղուն և արգասաբեր աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության»:

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ