Ավինյանը ՀՀ-ն զարգացած և կենսունակ էկոհամակարգ ունեցող երկրների շարքում դիրքավորելու հնարավորություն է համարում ՏՏ համաշխարհային համաժողովը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ անցկացվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019»-ի կազմակերպչական աշխատանքներին նվիրված բարձր մակարդակի քննարկում, որի արդյունքում ստեղծվելու է միջգերատեսչական աշխատանքային խումբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, քննարկման ընթացքում Տիգրան Ավինյանը նշել է, որ այս տարվա հոկտեմբերի 6-9-ը Երևանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը (WCIT 2019) կարևոր իրադարձություն է, քանի որ համաժողովը ոլորտի խոշորագույն և ամենահեղինակավոր միջազգային միջոցառումն է, որը անց է կացվում երկու տարին մեկ անգամ, և վերջին 10 տարում առաջին անգամ է տեղի ունենալու Եվրոպայում, այն է՝ Հայաստանում։ Սա հիանալի հնարավորություն է ընձեռնում դիրքավորելու Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացած և կենսունակ էկոհամակարգ ունեցող երկրների շարքում:

Փոխվարչապետի խոսքով՝ այս խոշորագույն միջոցառմանը հրավիրված են մասնակցելու հանրային և մասնավոր ոլորտի ավելի քան 2000 գործիչներ՝ շուրջ 60 երկրից: Այս տարվա համաժողովի թեմաներն են լինելու արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը, թվային ապակենտրոնացումը, ազգային թվային օրակարգերը, խելացի քաղաքները և այլն: Համաժողովին մասնակցելու նպատակով արդեն իսկ հարյուրավոր ընկերություններ են գրանցվել, իսկ որոշ երկրների ներկայացուցիչների հետ քննարկվում են տաղավարներով կամ հովանավորչական ծրագրերով հանդես գալու ձևաչափերը։

Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ այս ամենը հաշվի առնելով, կառավարությունը և համաժողովի կազմակերպչական թիմը պետք է միասին աշխատեն՝ միջոցառումը ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար, ընդ որում յուրաքանչյուր գերատեսչություն պատասխանատու է լինելու իր ոլորտին առնչվող հատվածի կազմակերպման համար։ Տիգրան Ավինյանը հավելել է, որ արդեն իսկ առկա է Ֆրանկաֆոնիայի համաժողովի կազմակերպման հարուստ փորձը ու դրանով սահմանված բարձր նշաձողը, և Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով ոչնչով չի զիջելու այլ կարևոր միջոցառումներին, դեռ ավելին՝ պետք է ձգտել նոր նշաձող սահմանելուն։

Հայերեն English Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը