Ոստիկանները հայտնաբերել են որոնվող 14-ամյա Անժելա Վարդևանյանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում փետրվարի 28-ին որոնվող 14-ամյա Անժելա Վարդևանյանը հայտնաբերվել է Գյումրի քաղաքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Գյումրի քաղաքի բնակիչ, 2005 թվականին ծնված Անժելա Վարդևանյանը: Նա փետրվարի 26-ին ժամը 10-ն անց 30-ի սահմաններում դուրս էր եկել տնից՝ դպրոց գնալու նպատակով:

Հայերեն English Русский