ԱՄՀ-ն Հայաստանի համար կանխատեսում է 4.5 տոկոս տնտեսական աճ. նախորդ երկու տարիներին կանխատեսվածն իրական ցուցանիշից ցածր է եղել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար 2019թ-ին կանխատեսում է 4.5 տոկոս տնտեսական աճ: Այդ կանխատեսման համար զգալի գործոն է եղել նաև արտաքին միջավայրի ազդեցությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամին՝ամփոփելով ԱՄՀ պատվիրակության՝ Երևան կատարած երկշաբաթյա այցը:

«Հայաստանի համար 2019-ին կանխատեսել ենք 4.5 տոկոս տնտեսական աճ: Այդ կանխատեսումը կատարելիս մենք հենվում ենք 3-4 գործոնի վրա: Դրանցից առաջինն աճի ներուժն է, կամ, այսպես ասած, պոտենցիալ աճը, որն արտացոլում է տնտեսության աճի կարողության չափը: Հայաստանում, մեր կարծիքով, այն 4.5 տոկոս է»,-ասաց հայաստանյան առաքելության ղեկավարը:

Նրա խոսքով՝ երկրորդ գործոնն այն է, որ փոքր բաց տնտեսությունների համար բավականին լուրջ կարող է լինել արտաքին միջավայրի ազդեցությունը: ԱՄՀ-ի գնահատմամբ՝ այս տարի արտաքին միջավայրը ավելի քիչ բարենպաստ ազդեցություն կունենա: «Դա, մասնավորապես, պայմանավորված կլինի պղնձի գներով և արտերկրից փոխանցումներով, որոնք Հայաստանի տնտեսական աճի մեջ բավական զգալի դերակատարում ունեն»,-նշեց Սամին:

Նա, այնուամենայնիվ, նկատեց, որ 2017թ-ին տնտեսական աճը զգալիորեն բարձր է եղել ԱՄՀ-ի կանխատեսած ներուժի ցուցանիշից: 2018-ի ցուցանիշը ևս բարձր է եղել իրենց կանխատեսումներից:

Հայերեն English Русский

Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել

«TRIPP» նախագծի և ԱԲ ծրագրերի իրականացմամբ կկարողանանք ապահովել տարեկան առնվազն 6 տոկոս տնտեսական աճ․ վարչապետ

Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը․ Ստեֆանչուկը շնորհավորել է Սիմոնյանին

Ինչու են որոշ զինվորականներ քվեարկել քվեարկության ավարտից հետո. պարզաբանում է ԿԸՀ նախագահը

Զելենսկին շնորհավորել է Հայաստանին ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ

Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները

Ախուրիկ-Գյումրի երկաթուղային հատվածի վերականգնման մրցույթն արդեն հայտարարված է․ վարչապետ

Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը

Ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտում չի եղել. ԿԸՀ նախագահ

2026 թվականին «TRIPP» նախագծի շրջանակում գետնի վրա կսկսվեն իրական աշխատանքները․ Փաշինյան