Վիեննայի առաջատար նվագախմբերի գլխավոր ֆագոտահարը տպավորված է Կամերային նվագախմբի հետ համագործակցությունից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ փետրվարի 25-ին հանդես եկավ Վիեննայի պետական օպերային և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի գլխավոր ֆագոտահար Սոֆի Դերվոն:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացված համերգային երեկոյին ներկայացվեցին Մոցարտի Ֆագոտի կոնցերտը, Սիմֆոնիա Nօ. 40, Վանհալի Կոնցերտ երկու ֆագոտի համար ստեղծագործությունները:

Սոֆի Դերվոն (Ավստրիա-Ֆրանսիա) համերգի ընթացքում որպես դիրիժոր ղեկավարեց Կամերային նվագախումբը, նաև հանդես եկավ որպես ֆագոտահար: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ նաև ֆագոտահար Շմավոն Գրիգորյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական կամերային նվագախմբից, ծրագրի ընտրությունը Դերվոն բացատրում է հետևյալ կերպ. «Մենք ուզում էինք Շմավոն Գրիգորյանի հետ միասին ինչ-որ գործ նվագել, և Վանհալի այս Կոնցերտն իմ իմացած միակ գործն է երկու ֆագոտի համար: Դրանից հետո մտածեցի, որ Վանհալից բացի լավ կլինի ներկայացնել Մոցարտի գործից, քանի որ Մոցարտն ու Վանհալը ժամանակակիցներ են»:

Դերվոն փաստում է՝ վերջին օրերին շատ մեծ աշխատանք են կատարել Կամերային նվագախմբի հետ, և, իսկապես, մեծ հաճույք էր ՀՊԿՆ-ի հետ հանդես գալը: Սոֆի Դերվոն նվագախմբի հետ համագործակցությունը որակում է որպես «հիանալի»: Փաստում է՝ առաջին անգամ չէ Հայաստանում, նախորդ տարի հունիսին է այստեղ հանդես եկել՝ կրկին Կամերային նվագախմբի հետ, բայց միայն որպես ֆագոտահար:

Սոֆի Դերվոն 2015 թվականին է դարձել Վիեննայի պետական օպերային և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի գլխավոր ֆագոտահար: Ավելի վաղ՝ 2013-2015 թթ. աշխատել է Բեռլինի ֆիլհարմոնիկում: Բազմաթիվ մրցույթների դափնեկիր է, որպես մենակատար հանդես է եկել Վիեննայի ֆիլհարմոնիկ, Բավարիայի ռադիոյի սիմֆոնիկ, Վարշավայի սիմֆոնիկ, Վիեննայի կամերային և այլ նվագախմբերի հետ: Հանդես է եկել Վիեննայի Մյուզիքվերայն, Բեռլինի ֆիլհարմոնիկ, Փարիզի Ֆիլհարմոնիկ և այլ համերգասրահներում, Տոկիոյի Սանտորի հոլում, Լոնդոնի Ալբերտ հոլում և Նյու Յորքի Կարնեգի հոլում: Վարպետության դասերով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում:

Հայերեն

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները

Կինոարտադրող լինելուս միակ պատճառն այն է, որ հայ եմ. Սև Օհանյան

Ինքնաբուժությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան հենց վարակը. ինֆեկցիոնիստ Վիգեն Ասոյանը՝ ամռանը առողջությունը պահպանելու և վարակներից խուսափելու մասին