Միջազգային ռազմական փորձագետները բարձր են գնահատել «IDEX 2019»-ում ցուցադրված հայկական արտադրանքը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում ընթացող «IDEX-2019» համաշխարհային ցուցահանդեսի տաղավարներում ցուցադրված հայկական ռազմական արտադրանքը բարձր գնահատականի է արժանացել միջազգային ռազմական փորձագետների կողմից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ով նախարար Դավիթ Տոնոյանի պատվիրակության կազմում օրերս ԱՄԷ-ում էր:

««IDEX-2019»-ը Աբու Դաբիում երկու տարին մեկ անգամ անցկացվող համաշխարհային մեծ ցուցահանդես է`զենք-զինամթերքի, ռազմական արդյունաբերության և ընդհանրապես ռազմական արտադրանքի: Լինում է պրոֆիլային երկու ուղղությամբ` ցամաքային և ծովային: Հայաստանը ոչ միայն առաջին անգամ էր մասնակցում այդ միջոցառմանը, այլ ընդհանրապես առաջին անգամ էինք որոշակի արտադրանք ներկայացնում միջազգային ցուցահանդեսներում: Պետք է ասեմ, որ միջազգային որոշ փորձագետներ արդեն ֆիքսել են և բարձր գնահատել, որ Հայաստանն այդպիսի հետաքրքիր նորություններ է ներկայացրել»,- ասաց Հովհաննիսյանը:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը նշեց, որ ներկայացվել են հայկական ռազմարդյունաբերության նորույթները:

«Մի շարք նորություններ կային, հատկապես` ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում`հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների կողմից: Միջոցառումը նոր է ավարտվել, թե ովքեր ինչ հետաքրքրություն են դրսևորել, որոշ ժամանակ անց կունենանք այդ ամենն ամփոփելու հնարավորությունը»,- նշեց նա:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ միջազգային այսպիսի հարթակներում հանդես գալով՝ Հայաստանը կարող է լուրջ կապեր ձեռք բերել, որոնք, եթե ոչ այսօր, ապա պետք կգան հետագայում:

«IDEX» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցում է աշխարհի շուրջ 95 պետություն: Ռազմական համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանը ներկայացրել է հետևյալ արտադրանքները՝ էլեկտրաօպտիկական հակահարվածային համակարգ- 3k01, դիպուկահար հրացան- K-8, T72A տեսակի տանկի գնդացրի համար նախատեսված ջերմատեսիլ նշանառության սարք, ականազերծման ինդուկցիոն սարք- RIA-1, զրահաբաճկոն- GS-47/0717, հետախուզական անօդաչու թռչող սարքերի տարբեր տեսակներ, ռազմական և ստրատեգիական կոշիկներ, դիպուկահարի 3x9 նշանառու սարք, թիրախի հայտնաբերման միկրոալիքային ուժեղացուցիչ- 75G:

Հիացականգնահատականի է արժանացել նաև ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական նվագախմբի ու պատվո պահակախմբի ելույթը: «Վերջին տարիներին համագործակցության լավ ավանդույթ է ձևավորվել «Երևանի թմբուկներ» խմբի և ՀՀ ԶՈՒ պատվո պահակախմբի միջև, ինչպես Հայաստանում տեղի ունեցող միջոցառումների ժամանակ, այնպես էլ` դրսում: Դա մշակույթի տեսակ է դարձել արդեն: Այդ խմբերը ԱՄԷ են մեկնել հյուրընկալող երկրի հրավերով, և հատուկ ուզում եմ շեշտել, որ իրենք արդեն այսօրվա դրությամբ դեռ չեն վերադարձել, որովհետև նրանց ուղղակի պահում են այնտեղ: Այդքան նրանց շատ սիրել են: Ամեն օր գրեթե նույն հաճախականությամբ շարունակում են ելույթ ունենալ հյուրերի ու այցելուների համար: Արդեն ունեն նաև այլ միջոցառումներին մասնակցելու հրավերներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Նորայր Շողիկյան

Հայերեն العربية English Français Русский

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը

Մենք փրկիչներ չենք փնտրում և չենք գտել. ԱԳ նախարարը՝ Հայաստան-ԱՄՆ նոր փաստաթղթի մասին

Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը

Կառավարությունը քննարկում է տարբերակված ավելացված արժեքի հարկի համակարգ ունենալու հարցը

Ռոբերտ Հովհաննիսյանը դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն

Սուսաննա Գաբոյանը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն

Տրանսպորտը պետք է պահենք այնպես, որ հաջորդ սերունդը ևս նույն տրանսպորտից օգտվելու հնարավորություն ունենա. Փաշինյանը՝ սակագների մասին