Աննա Հակոբյանն ամփոփեց «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների գործունեության արդյունքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» հիմնադրամի հաշվեհամարին գործունեության վեց ամսում փոխանցվել է 859 միլիոն 22 հազար դրամ, որից ծախսվել է 236 միլիոն դրամը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, ամփոփելով հիմնադրամի գործունեությունը, այս մասին ասաց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

Նրա խոսքով՝ «Իմ քայլը» հիմնադրամի բյուջեից դրամահավաքի նպատակով գործուղումների համար ծախսվել է 4 միլիոն 472 հազար դրամ, որից մեկ գործուղման արդյունքում հավաքագրվել է 97 միլիոն 440 հազար, մյուսի արդյունքում ՝ 75 միլիոն դրամ:

«Հիմնադրամն ունի 11 աշխատակից, սակայն գործունեությունը ծավալում է վարձակալած տարածքում: Մենք այս փուլում փորձում ենք հարմար տարածք գտնել: Պետք է նշեմ, որ այս ընթացքում ոչ մի գույք ձեռք չենք բերել»,-ասաց Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ հիմնադրամը պետությանը 3 միլիոն դրամի հարկ է վճարել:

Աննա Հակոբյանը նշեց, որ հիմնադրամին ամենամեծ նվիրատվությունը եղել է 241 միլիոն դրամ՝ Մեղրու մանկապարտեզի հիմնանորոգման նպատակով, ամենափոքր նվիրատվությունը՝ 1000 դրամ՝ անհատ քաղաքացու կողմից:

Անդրադառնալով «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հինգ ամսվա գործունեությանը՝ վարչապետի տիկինն ասաց, որ հիմնադրամի հաշվեհամարին մուտք է արվել 264 միլիոն դրամ: Ամենախոշոր ներդրումը 51 միլիոն դրամ է եղել, ամենափոքրը՝ 1000 դրամ:

«Հիմնադրամն ունի 100-ից ավելի շահառու երեխա: Գիտենք, որ այն ծածկում է քաղցկեղով հիվանդ երեխաների ծախսերը: Այս ընթացքում ծախսվել է 70 միլիոն դրամ՝ դեղորայքի, վիրահատական սարքերի ձեռք բերման, վիրահատությունների, սննդի և այլ ծախսերի վրա: Հիմնադրամը 10-ից ավելի միջոցառում է կազմակերպվել»,-հավելեց Հակոբյանը:

Հայերեն English Русский

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին