Քեմերոնը «ամերիկյան հուզական ելեւԷջներ» Է խոստացել «Ավատար»-ի շարունակության մեջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը բացահայտել Է «Ավատար» ֆիլմի երկրորդ եւ երրորդ մասերի մանրամասները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Empire հանդեսը: Կինեմատոգրաֆիստը պատմել Է, որ սիքվելում գլխավոր հերոսները՝ Ջեյքը եւ Նեյթիրին, առաջվա պես միասին են, նրանք ութամյա դուստր ունեն: Նրա խոսքով՝ նոր կինոնկարում հանգուցային տեսարաններից մեկը կդառնա ծնողների միջեւ վեճի Էպիզոդը, որը ներկայացված Է երեխայի տեսակետից: Նշվում Է, որ դա կդառնա «ամերիկյան հուզական ելեւԷջների» բաղկացուցիչ մասը, որոնց Ջեյքը բախվում Է ֆրանշիզայի շարունակության մեջ:

Ռեժիսորը նաեւ ասել Է, որ խաղարկային տեսարանների վրա աշխատանքը կսկսվի մոտ ժամանակներս: Նա կարծում Է, որ դրանց մշակման համար կպահանջվի շուրջ հինգ ամիս:

2018 թվականի ապրիլին Քեմերոնը պատմել Է, որ «Ավատար 2»-ի ռելիզը պլանավորված Է 2020 թվականի դեկտեմբերին, իսկ «Ավատար 3»-ինը՝ 2021 թվականի դեկտեմբերին: Նա պարզաբանել Է, որ ֆրանշիզան պետք Է դառնա ընտանեկան սագա, որը ներկայացնում Է հերոսների մի քանի սերունդների:

«Ավատար»-ը վարձույթ Է մտել 2009 թվականին: 237 մլն դոլար բյուջեով ժապավենը համաշխարհային վարձույթում վաստակել Է ավելի քան 2,7 մլրդ դոլար: Ֆիլմն ամենահասութաբերն Է մնում կինոյի պատմության մեջ:

Հայերեն Русский

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին

Բուլղարիայում գնահատել են աշխատավայրերում ԱԲ-ի ներդրման հետ կապված վերափոխումները. BTA

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

Միրզոյանին մտահոգում է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացների տևողությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին