ԱՄՆ-ում ավարտվեց «Օսկար»-ի դափնեկիրներին որոշելու վերջին փուլը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 19-ի երեկոյան ԱՄՆ-ում ավարտվել Է «Օսկար» մրցանակի դափնեկիրներին որոշելու քվեարկության վերջին փուլը: Ինչպես նշել Է Deadline Hollywood ինտերնետ-պորտալը, քվեարկությանն իրավունք ունեին մասնակցել Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի 7902 անդամներ: 2019 թվականին քվեարկությունն առաջին անգամ անցկացվում Է հատուկ կայքում, թեեւ ակադեմիայի անդամների մի մասը կարող Էր քվեաթերթիկը լրացնել եւ այն ուղարկել փոստով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մրցանակը շնորհվում Է 24 անվանակարգում, որոնց թվում են՝ «Լավագույն ֆիլմը», «Լավագույն ռեժիսորը», գլխավոր դերերի եւ երկրորդ պլանի դերերի համար դերասանական անվանակարգերը, «Լավագույն ֆիլմն օտար լեզվով», «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմը» եւ ուրիշներ: Քվեարկության առաջին փուլի ընթացքում, որն անցկացվել Է հունվարի 7-ից մինչեւ 14-ը, 17 մասնագիտական գիլդիաների ներկայացուցիչները՝ դերասաններ, ռեժիսորներ, օպերատորներ, սցենարիստներ եւ կինոյի այլ գործիչներ, «Օսկար»-ի թեկնածուներին ընտրել են իրենց կատեգորիաներում:

Այժմ այդ անվանակարգերից յուրաքանչյուրում պետք Է որոշվեն դափնեկիրները: Այս տարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել Է ութ կինոնկար՝ ռեժիսոր Բրայան Սինգերի «Բոհեմական ռապսոդիա»-ն, Բրեդլի Քուփերի «Աստղը ծնվեց» մելոդրաման, բեմադրիչ Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը», Սփայք Լիի «Սեւ կլանայինը», Ադամ Մաքքեյի «Իշխանություն»-ը, Ռայան Քուգլերի «Սեւ հովազ» ֆանտաստիկ մարտաֆիլմը, Յորգաս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» եւ Ալֆոնսո Քուարոնի «Ռոմա»-ն: Կինոքննադատների կանխատեսումների համաձայն, արձանիկն ստանալու առավել մեծ շանսեր ունի «Ռոման»-ն, որը պատմում Է 1970-ական թվականներին մեքսիկական մի ընտանիքի ճակատագրի մասին, եւ «Աստղը ծնվեց» մելոդրաման, որը պատմում Է քանթրի ոճում հայտնի կատարողի եւ երիտասարդ սկսնակ երգչուհու սիրո մասին:

«Օսկար» կինոմրցանակի հանձման 91-րդ արարողությունը տեղի կունենա փետրվարի 24-ին Լոս Անջելեսի Dolby թատրոնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին

Բուլղարիայում գնահատել են աշխատավայրերում ԱԲ-ի ներդրման հետ կապված վերափոխումները. BTA

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

Միրզոյանին մտահոգում է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացների տևողությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին