Արսեն Թորոսյանն աշխատանքային հանդիպում կունենա «Իմ քայլը» խմբակցության հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 20-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ աշխատանքային հանդիպում կունենա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Հանդիպման առաջարկն անցյալ շաբաթ նախարարն ինքն է արել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին»,- նշեց խոսնակը:

Նա նաև նշեց, որ քննարկում, հարց ու պատասխան է լինելու նախարարության մի քանի ծրագրերի վերաբերյալ:

Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում աշխատանքային հանդիպում էր ունեցել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի և Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ:

Հայերեն English Русский