«Կաթիլ» ինդի ֆոլկ խումբը հայկական ավանդական երգերով շնորհավորեց Թումանյանի հոբելյանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի 150-ամյակին կազմակերպված միջոցառումների շրջանակում «Կաթիլ» խումբը հանդես եկավ համերգային ծրագրով և հնչեցրեց հայկական ավանդական երաժշտություն` սեփական մշակմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 19-ին` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` Երևանի Թումանյանի թանգարանի մատույցներում «Կաթիլ»-ը կատարեց «Լորիկ», «Խամխամա», «Կաքավիկ» և այլ գործեր:

«Թումանյանը հանճարեղ գրող էր: Տարբեր տարիքում նրա ստեղծագործություններն ընթերցելիս բացահայտումներ ես անում, ամեն անգամ զգում ես, որ նա չափազանց խորն է, հարուստ է: Յուրաքանչյուր տարիքում Թումանյանից կարելի է նոր բան քաղել»,-նշեց խմբի կիթառահար, մեներգիչ Սևադա Համբարչյանը:

Անդրադառնալով «Կաթիլ» խմբին` նա ասաց, որ այն ստեղծվել է մեկ տարի առաջ: Խումբը բաղկացած է հինգ երաժշտից: «Հայկական փողային գործիքներ է նվագում Գրիգոր Քարտաշյանը, հայկական հարվածային գործիքներ՝Գրիգոր Դավթյանը, կիթառահարն է Արեգ Սուքիասյանը, իսկ Ռոբերտ Սիմոնյանը` բաս»,-ներկայացրեց Համբարչյանն ու ընդգծեց, որ իրենց համար մեծ պատիվ է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ելույթ ունենալը:

12-ամյա Մերին, որը մեծ ուշադրությամբ էր հետևում խմբի կատարումներին, խոստովանեց, որ առաջին անգամ է կենդանի կատարումներով համերգի մասնակցում: «Եկել էի միայն թանգարանում շրջելու, բայց նման գեղեցիկ համերգի ականատես դարձա: Շատ ուրախ եմ»,-ասաց նա:

Համերգային ծրագիրը կյանքի կոչեց Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանը:

Տարվա ընթացքում թանգարանի նախաձեռնությամբ անգլերեն, վրացերեն, գերմաներեն ու պարսկերեն կթարգմանվի և կհրատարակվի Թումանյանի բոլոր ժանրերի ստեղծագործություններից բաղկացած գիրք, որը տպագրման փուլում է: Կիրականացվի նաև օլիմպիադա ոչ միայն Հայաստանի դպրոցականների, այլև Սփյուռքում ապրող երեխաների համար:

Թանգարանում կազմակերպվելու է ծաղրանկարների մրցույթ «Էս վայթե մեր Օհանեսն է» խորագրով: Ամռանը Հայաստանի ամբողջ տարածքում կմեկնարկի «Street art» ծրագիրը, ընթացքում է նաև Թումանյանի կյանքի մասին պատմող անիմացիան:Կիրականացվի նորաձևության շաբաթ:

Հայերեն

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները

Կինոարտադրող լինելուս միակ պատճառն այն է, որ հայ եմ. Սև Օհանյան

Ինքնաբուժությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան հենց վարակը. ինֆեկցիոնիստ Վիգեն Ասոյանը՝ ամռանը առողջությունը պահպանելու և վարակներից խուսափելու մասին