Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին ընդունել է մեր երկրում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արարատ Միրզոյանը, ողջունելով դեսպանին, ընդգծել է երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված բազմամյա պատմական կապերը, մշակութային առնչություններն ու դիվանագիտական հարաբերությունները: Երկկողմ կապերի զարգացման գործում խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Բուլղարիայի հայ համայնքի ուրույն դերակատարությունը:

Արժեւորելով խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման եւ համագործակցության խորացման գործում՝ օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ նորընտիր խորհրդարանի պատգամավորական բարեկամական խումբն իր զգալի դերակատարությունը կունենա երկկողմ շփումների ակտիվացման հարցում:

Ազգային ժողովի նախագահը, անդրադառնալով Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական վավերացման գործընթացին, շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի իշխանություններին փաստաթղթի վավերացման համար:

Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւան, շնորհավորելով Արարատ Միրզոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, փոխանցել է Բուլղարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ցվետա Կարայանչեւայի` Բուլղարիա այցի հրավերը:

Դեսպանը, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները, եւս կարեւորել է խորհրդարանների բարեկամական խմբերի համագործակցությունն ու միջազգային տարբեր կառույցներում փոխգործակցության խորացումը: Դեսպանն արձանագրել է, որ հայերն իրենց զգալի ներդրումն ունեն Բուլղարիայի կյանքի ամենատարբեր ոլորտներում:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրի՝ իր երկրի կողմից վավերացմանը, դեսպանը համոզմունք է հայտնել, որ այն կխթանի Հայաստանի եւ ԵՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Բուլղարիայի հետ հարաբերությունների խորացմանը բոլոր ոլորտներում:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ բազմոլորտ համագործակցության օրակարգը, ընդգծել, որ հայ-բուլղարական փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման դեռեւս չիրացված մեծ ներուժ կա:

վ

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան