Սպորտ

Երևանում կանցկացվի ԵԱՏՄ երկրների բասկետբոլի առաջին մրցաշարը

2 րոպեի ընթերցում

Երևանում կանցկացվի ԵԱՏՄ երկրների բասկետբոլի առաջին մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում առաջին անգամ կանցկացվի ԵԱՏՄ երկրների բասկետբոլի մրցաշար: Մրցաշարին կմասնակցեն «Բորիսֆեն»-ը (Բելառուս), «Արսենալ»-ը (Ռուսաստան) և «Բարսի»-ն (Ղազախստան): Հայաստանը կներկայացնի «Ուրարտու»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կանոնավոր առաջնության նախագահ Արա Պողոսյանը: «Նպատակն այն է, որ ԵԱՏՄ երկրների միությունը կայանա ոչ միայն տնտեսական ոլորտում, այլ նաև` սպորտի: Սա առաջին անգամ է, որ պրոֆեսիոնալ թիմերը այս երկրներից մրցելու են միմյանց դեմ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Պողոսյանը:

Հայաստանի ներկայացուցիչ Երևանի «Ուրարտու»-ի նախագահ Կարեն Գիլոյանի խոսքով` մրցաշարը նոր աստիճանի կբարձրացնի հայկական բասկետբոլը: ««Ուրարտու»-ն իր առաջ խնդիր է դրել խաղալ եվրոպական ասպարեզներում, այդ իսկ պատճառով ուզում ենք հասկանալ՝ արդյոք կարող ենք հավուր պատշաճի ներկայանալ: Այս մրցաշարը մի փորձ է մեզ համար: Մեր մրցակիցների արդյունքները, որոնք գրանցել են իրենց ներքին առաջնություններում, հիմք կտան մեզ հասկանալու, թե արդյոք մրցունակ ենք մենք»,-ասաց «Ուրարտու» ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը:

Առաջին հանդիպումը թիմերը կանցկացնեն փետրվարի 23-ին նախկին «Միկա» մարզահամալիրում («Ուրարտու»-«Բարսի» 19:00):

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում