Հայ դատը Ցեղասպանությունը ճանաչելու նախաքայլ է համարում Եգիպտոսի նախագահի հայտարարությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ Սիսին Մյունխենի անվտանգության համաժողովին ունեցած ելույթում հիշատակել է Հայոց ցեղասպանության մասին՝ առանց «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Եգիպտոսի նախագահն ընդգծել է, որ Եգիպտոսն ընդունել և ապաստան է տրամադրել 100 տարի առաջ ջարդերից մազապուրծ հայերին: Եգիպտոսի նախագահը խոսել է ջարդերից մազապուրծ հայ գաղթականների ընդունելու մասին, սակայն դրա պատճառներին չի անդրադարձել:

Եգիպտոսի Հայ դատի հանձնախումբը Եգիպտոսի նախագահի հայտարարությունը գնահատել է որպես Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ նախաքայլ:

«Եգիպտոսի նախագահը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ նախաքայլ է անում:

Մյունխենի անվտանգության համաժողովի գլխավոր նիստի ընթացքում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ Սիսիի՝ Թուրքիայի եւ արբանյակների՝ որպես ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը չտեսնել ձևացնող կամ քաջալերողների թափանցիկ ակնարկն ամբողջացնող բաժինը եղավ գաղթականություն հարուցող պետությունների մասին խոսքի մեջ հարյուր տարի առաջ տեղի ունեցած ջարդերի հետևանքով հայ գաղթականության մասին հիշատակումը:

Ճիշտ է, «ցեղասպանություն» եզրը Եգիպտոսի նախագահը չօգտագործեց, սակայն առաջին քայլը կատարեց այդ ուղղությամբ՝ ներկա իրողությունների լույսի տակ դրա հիշատակման անհրաժեշտությունը տեսնելով: Նախապես նա խոսեց Եգիպտոսի կողմից հայ գաղթականներ ընդունած լինելու մասին, սակայն պատճառի մասին չխոսեց: Եգիպտոսի Հայ Դատի հանձնախումբը ողջունում է Եգիպտոսի նախագահի այս քայլը՝ այն գնահատելով ոչ միայն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաքայլ, այլև հետագա ցեղասպանությունները կանխելու և արգելելու Հայաստանի Հանրապետության քաղաքակրթական նախաձեռնությանը՝ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում գլխավոր դերակատարի դրական արձագանք ու դրան միանալու խոստում:

Մենք մեր ձայնն ենք միացնում նախագահ Սիսիին՝ պահանջելով հաշվետվության կանչել ահաբեկչական կազմակերպություններ խրախուսողներին ու ժողովուրդների ճակատագիրը ջլատողներին, նրանց դժբախտացնողներին»,-ասված է Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարության մեջ:

Հայերեն العربية English Français Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները