ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Ֆրանսիայի Ազգային ժողովի օրակարգում է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին, ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, խորհրդարանի նախագահը, կարեւորելով հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակը, ընդգծել է, որ դրանց հիմքում նաեւ երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային բազմադարյա կապերն ու Ֆրանսիայի հայկական համայնքի առկայությունն է:

Արարատ Միրզոյանը գոհունակությամբ փաստել է, որ Ֆրանսիան աշխարհում Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչած առաջին երկիրն է: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը կարեւորել է վերջերս ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հանձնառության վերահաստատումը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի գործուն ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

Անդրադառնալով երկկողմ օրակարգին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է նաեւ հայ-ֆրանսիական առեւտրատնտեսական ու մշակութային կապերի խորացումը: Երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից արժեւորվել է Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության հիմնման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը:

Ժոնաթան Լաքոտը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի հասցնելու գործում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն արդեն խորհրդարանական կառավարման համակարգի անցած երկիր է:

Դեսպանը, անդրադառնալով երկու երկրների պատգամավորների փոխգործակցությանը, նշել է, որ Ֆրանսիայի խորհրդարանում կան ծագումով հայ մեծ թվով պատգամավորներ, ովքեր ակտիվ համագործակցում են Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով՝ բացի հայկական ծագում ունեցող պատգամավորներից, ֆրանսիացի խորհրդարանականները եւս իրենց համարում են Հայաստանի բարեկամներ:

Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը, օրենսդիր մարմինների արդյունավետ փոխգործակցությունն ինչպես բարեկամական խմբերի, այնպես էլ համապատասխան հանձնաժողովների մակարդակով:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին, Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին առնչվող հարցերին: Դեսպանը վստահեցրել է, որ համաձայնագրի վավերացման հարցն արդեն Ֆրանսիայի Ազգային ժողովի օրակարգում է՝ նաեւ ընդգծելով, որ փաստաթղթի ընդունումը չի ուշանա:

Հայերեն English Français Русский

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք