Պաշտոնական

Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով դեսպանին` Արարատ Միրզոյանը փաստել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգանում են դինամիկ եւ բովանդակալից: Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Գերմանիայի հետ փոխգործակցության խորացումը տարբեր ուղղություններով:

Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը տարիներ շարունակ Հայաստանի Ազգային ժողովին աջակցելու եւ մեր երկրում բազմաթիվ արդյունավետ ծրագրեր իրականացնելու համար:

Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, փոխանցել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահի` Գերմանիա այցի հրավերը, որն օրենսդիր մարմնի ղեկավարը սիրով ընդունել է: Նա կարեւորել է խորհրդարանական կառավարման համակարգին անցած Հայաստանի Ազգային ժողովի հետ համագործակցությունը, մասնավորապես ընդգծել Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Ազգային ժողովի աշխատակազմի եւ բյուջետային գրասենյակի ետ համատեղ աշխատանքը` հավելելով, որ այն ընդլայնելու նպատակ ունեն:

Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական կապերի առավել ակտիվացումը, պատգամավորական բարեկամական խմբերի փոխայցերն ու փորձի փոխանակումը: Զրուցակիցները համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ հավելյալ քայլեր ձեռնարկելու, նոր` ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձեւաչափերով համագործակցելու պատրաստակամություն են հայտնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում