ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում ընդունել են ՌԴ ԴԺ Պետական դումայի պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը եւ հանձնաժողովի անդամները փետրվարի 15-ին հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Միքայել Մելքումյանն ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների միջեւ գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցությունն ու ավանդական բարեկամությունը: Անդրադարձ է կատարվել միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցության խթանմանը, մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ եւ ՀԱՊԿ ԽՎ շրջանակում:

Բանախոսը, ներկայացնելով իր գլխավորած հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները, առանձակի կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների համանման հանձնաժողովների փոխշահավետ համագործակցությունը կոնկրետ օրակարգով, որի առանցքում կլինեն ինչպես ԵԱՏՄ շրջանակում, այնպես էլ հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող խնդիրները: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ վերջին շրջանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության տեմպերն աճել են, ինչը պայմանավորված է նաեւ կառավարության կողմից տնտեսական կառուցվածքի փոփոխությամբ:

Միքայել Մելքումյանն անդրադարձել է նաեւ համագործակցությանը միջազգային այնպիսի նախագծերի շուրջ, որոնք երկու պետությունների հետաքրքրության առանցքում են, կարեւորել փոխգործակցությունը Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի շրջանակում:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը բարձրացրել է Վերին Լարսին այլընտրանք՝ նոր տրանսպորտային միջանցք ունենալու խնդիրը եւ կարեւորել ռուս գործընկերների աջակցությունը մասնավորապես համապատասխան օրենսդրության մշակման հարցում:

Լեոնիդ Կալաշնիկովն իր հերթին կարեւորել է խորհրդարանների երկու պրոֆիլային հանձնաժողովների սերտ համագործակցությունը, համատեղ նիստերի անցկացումը: Նա անդրադարձել է ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակում օրենսդրության ներդաշնակեցման խնդիրներին՝ նշելով, որ իր գլխավորած հանձնաժողովն այդ կապակցությամբ մշակել է առաջարկների փաթեթ: Հանձնաժողովի նախագահը քննարկել է նաեւ միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը միտված մի շարք միջոցառումներին վերաբերող հարցեր՝ կարեւորելով հայկական կողմի ակտիվ մասնակցությունն այդ ձեւաչափերին:

Հանդիպման ընթացքում կարեւորվել է հայկական համայնքի դերը երկկողմ տնտեսական կապերի զարգացման գործում, ինչպես նաեւ փոխգործակցության խորացումը տարբեր հարթակներում:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան