Կառավարության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի իր բաժինը. վարչապետը՝ կառավարության ծրագրի իրագործման մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած ծրագրի իրագործման հարցում կառավարության ունեցած պատասխանատվության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի ու պատասխանատվության իր բաժինը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 14-ին ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին 3 օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ գաղափարական բախում: Այստեղ երկու մտածելակերպի բախում էր: Մի մասն այստեղ ներկայացնում էին այն տեղեկատվությունը, որ իրենք ստացել են իրենց կարդացած գրքերից, մյուս մասը այն մասին, որ պատրաստվում են նոր գիրք գրել: Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ մեջ չբերվեց կառավարության ծրագրի գաղափարի հիմքը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այդ ծրագրի հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որը ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնության վստահության քվեն:

«Կառավարությունը վճռական է Հայաստանի Հանրապետությունում իրականացնել տնտեսական հեղափոխություն: Նախընտրական ծրագրում գրված է այն, ինչ գրված էր դեռ 2013թ.. մենք համոզված ենք ,որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարևորագույն գործոն է: Յուրաքանչյուր ոք կարող է սկսել հանրային վերափոխման գործընթաց: Պետությունը պետք է անհրաժեշտ միջավայր ու մթնոլորտ ձևավորի նման վերափոխումներին նպաստելու համար: Ահա սա է ամբողջ գաղափարախոսությունը: Սկսած 2006թ. ես քաղաքացուն ասել եմ՝ ՀՀ ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես: Կառավարությունը ունի պատասխանատվության և անելիքի իր բաժինը, բայց յուրաքանչյուր քաղաքացին ունի պատասխանատվության ու անելիքի իր բաժինը: Մենք ասում ենք, որ հնարավոր չէ աղքատություն հաղթահարել առանց աշխատանքի: Հնարավոր չէ որևէ բան փոխել, առանց աշխատանքի»,- ասաց Փաշինյանը:

Փետրվարի 8-ին տեղի ունեցած Կառավարության նիստում գործադիրը հաստատեց իր ծրագիրը:

Կառավարության ծրագրի նախագիծը ներկայացվել էր կառավարության փետրվարի 6-ի նիստում, սակայն այն չէր հաստատվել, քանի որ ստացվել էին նոր առաջարկություններ:

Փետրվարի 12-ին 7-րդ գումարման Ազգայի ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության հաստատված ծրագիրը: Գործադիրի ղեկավարին հարց տալու համար հերթագրվել էր 53 պատգամավոր:

Փետրվարի 13-ին տեղի ունեցած նիստում ավարտվեցին վարչապետին ուղղված պատգամավորների հարցերը, և մեկնարկեց ելույթների շրջանը: Ելույթ ունենալու համար հերթագրվել էր 43 պատգամավոր:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA